Thursday, 06 06 2024
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի

Արտահերթ ընտրության ամենակարևոր օրակարգը. Նիկոլ Փաշինյանի հետ կամ առանց նրա

Կառավարությունն արդեն իսկ իր կողմից հավանության արժանացրած ծրագրում արձանագրել է մեկ տարվա ընթացքում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անկցացնելու խոստումը կամ անհրաժեշտությունը։ Այդպիսով, կառավարությունը նախ ամրագրել է, որ չի դավաճանելու իր խոստմանը, ապա և սահմանել է քաղաքական կյանքի, քաղաքական գործունեության ժամանակավոր ռեժիմը՝ մեկ տարի։ Այդ ընթացքում, բնականաբար, կարևորագույն հարցերը կապված են լինելու ազատ և արդար, իրապես ազատ և արդար ընտրությունների անցկացման տեխնիկական հիմքերի հետ՝ ընտրացուցակներ, մատնահետքերի միասնական համակարգ, նախընտրական հավասար քարոզչություն և այլն։ Բայց պակաս կարևոր չեն, գուցե նույնիսկ ավելի կարևոր են քաղաքական պայմանները, քաղաքական միջավայրը, որում անց են կացվելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները։ Խոսքը ոչ միայն ուժերի դասավորության ու հնարավոր վերադասավորումների մասին է, այլ այն քաղաքական օրակարգի, որով կուսակցություններն ու դրանց դաշինքները մասնակցելու են ընտրություններին։

Որո՞նք են լինելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների ծրագրային, գաղափարական լեյտմոտիվները։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե դեռ շուտ է դրա մասին խոսել։ Իրականում դրա մասին գուցե պետք է խոսել ամեն օր, քանի որ ինչպես ծեծված արտահայտությունն է ասում՝ ընտրություններին սկսում են պատրաստվել հենց ընտրությունների հաջորդ օրը։

Նոր իշխանությունը, հեղափոխությամբ ձևավորված իշխանությունը գրեթե բոլոր ոլորտների հետ կապված սահմանել է խոստումների, վերափոխումների բարձր, երբեմն իրական լինելուց ավելի բարձր նշաձողեր։ Հասկանալի է, որ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը փորձելու են առնվազն հետ չմնալ այդ նշաձողերից։ Իսկ դա նշանակում է, որ մեկ տարի անց կամ ավելի մոտ ժամանակահատվածում մենք ականատեսն ենք լինելու բարձրագոչ, պոպուլիստական տասնյակ, գուցե հարյուրավոր լոզունգների ու խոստումների։ Բայց առավել կարևոր է լինելու այդ խոստումների բովանդակությունը, կամ ասենք այսպես՝ ոլորտային պատկանելությունը, որը ցույց է տալու, թե ինչի համար և ում է ընտրելու քաղաքացին ամիսներ կամ առավելագույնը մեկ տարի անց։

Սովորաբար հայկական նախընտրական ժամանակաշրջանների պատմությունը հարուստ է եղել առավելապես սոցիալական, տնտեսական խոստումներով, «լավ ապրելու», «կյանքը լավացնելու» խոստումներով, որոնք մեծ մասամբ տեղավորվել են պոպուլիզմի ժանրի կանոններում ու չեն ունեցել փաստական հիմք։ Օրինակ՝ նախորդ խորհրդարանական ընտրություններում՝ ընդամենը մեկ տարի առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստանում էր ընտրություններում հաղթելու, ինչպես ինքն էր ասում «50+1» տոկոս ձայն ստանալու դեպքում իր արաբ ընկերների ու գործընկերների միջոցով ապահովել 15 միլիարդ դոլարի ներդրում։ Նա ընտրություններում, իհարկե, չստացավ «50+1» տոկոս, բայց ստացավ պատկառելի՝ ավելի քան 30 տոկոս ձայն։ Սակայն իր ստացածին համապատասխան ներդրումներ այդպես էլ չհոսեցին Հայաստան։ Սա պոպուլիստական խոստումներից ընդամենը մեկն է, իսկ այդպսիք եղել են տասնյակներով։ Բայց ամենակարևոր խնդիրը, որը մշտապես ուղեկցել է Հայաստանի նախընտրական ցիկլերին, եղել է նախընտրական օրակարգում արտաքին քաղաքականության, հստակ արտաքին քաղաքական կողմնորոշումների բացակայությունը։

Ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր ուժերը, օրինաչափությունը հաստատող բացառություններով, իրենց հավատարմությունն են հայտնել Ռուսաստանին, ավելին՝ դրանց մեծ մասը իր հաջողության ողջ սցենարը կառուցել է Ռուսաստանից ստացվող իրական կամ քարոզչական «դաբրոներով»։ Արդյունքում, նախկին բոլոր խորհրդարանական ընտրությունները վերածվել են յուրօրինակ մրցավազքի՝ Ռուսաստանին առավել հավատարիմ լինելու մրցավազք, որում իշխանությունը միշտ հաղթել է։ Նաև այն պատճառով, որ եղել է մնացած բոլոր ուժերից Ռուսաստանին ամենահավատարիմը։

Նախկին ընտրություններից որոշակիորեն առանձնանում էին վերջին՝ 2017 թ. ԱԺ ընտրությունները, որոնցում այն ժամանակ նորաստեղծ «Ելք» դաշինքը հանդես եկավ եվրոպական տիպի պետություն կառուցելու խոստմամբ։ Բայց նրանց արտաքին քաղաքական կողմնորոշումը, ըստ էության սահմանափակվում էր այդ տեսլականով, գրեթե նույնպիսի տեսլականով, որպիսիք ավելի կամ պակաս չափով ներկայացնում էին նաև ընտրություններին մասնակցող մյուս ուժերը։ «Ելք»-ի դեպքում դա օբյեկտիվ պատճառ ուներ. դաշինքի երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» կողմնորոշված արևմտամետներ էին ու են, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» մշտապես հանդես է եկել և՛ կողմնորուշումները մերժելու, և՛ ինչպես իրենք են հայտարարում, «հայաստանակենտրոնության» դիրքերից։

Ի դեպ, ինչպես Արամ Զավենի Սարգսյանն էր ասել՝ այդ արտաքին քաղաքական հարցերում ունեցած տարաձայնություններն էին նաև Նիկոլ Փաշինյանի սկսած «Իմ Քայլը» նախաձեռնության հարցում կոնսենսուսի չկայացման պատճառը։

Ինչպիսի՞ն կլինի «Ելք»-ի այս երկու ուժերի դիրքորոշումը առաջիկա արտահերթ ընտրություններում։ Արդյո՞ք նրանք տուրք կտան ստեղծված քաղաքական իրողություններին և ընտրություններին կմասնակցեն «Ելք»-ով՝ կրկին սահմանափակվելով արտաքին քաղաքական ընհանուր ձևակերպումներով, թե՞ հանդես կգան առանձին, գուցե երկու ուժերից կազմված դաշինքով, սակայն ներկայացնելով հստակ արտաքին քաղաքական կողմնորոշում ունեցող նախընտրական օրակարգ։ Այս հարցի պատասխանից է մեծապես կախված լինելու առաջիկա ընտրությունների ինչպես ձևը, այնպես էլ բովանդակությունը։ Ակնհայտ է, որ գոնե այս պահին առաջիկա ընտրությունների տեսանելի մասնակիցները՝ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, Դաշնակցությունը ընտրություններում չեն կարող հանդես գալ արևմտամետ կողմնորոշմամբ, իսկ իշխանությունը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի» կամ վերջինիս դոմինանտությամբ ստեղծվելիք հնարավոր նախընտրական դաշինքի, արդեն իսկ գրավել է «և՛, և՛»-ի, «հայաստանակենտրոնության» դիքերից հանդես գալու «նիշան»։

Ակնհայտ է սակայն նաև, որ անկախ նրանից՝ ո՞ր քաղաքական ուժը կամ ուժերը հանդես կգան արտաքին քաղաքական՝ իշխանության մոտեցումից տարբերվող օրակրագով, դա չափազանց կարևոր է լինելու ինչպես պետության, այնպես էլ իշխանության համար՝ արդեն ընտրություններից հետո իրականացվելիք արտաքին քաղաքականության ոլորտում մանևրների հնարավոր դաշտ ունենալու, միագիծ կախվածությունից խուսափելու առումով։ Արտաքին քաղաքական օրակարգով, իրերը իրենց անուններով կոչենք՝ արևմտամետ օրակարգով հանդես գալով, քաղաքական ուժերը ոչ միայն կարող են հավակնել ապագա խորհրդարանում բովանդակային առումով տարբերվող դիրք զբաղեցնելուն, այլ նաև մեծ աջակցություն կբերեն Հայաստանի Հանրապետությանը։ Անկախ ընտրություններում իրենց ստացած տոկոսների մեծությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում