Wednesday, 22 07 2026
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում

Հայ-ռուսական համագործակցությունը կշարունակի զարգանալ. ՀՀ ԱԺ և ՌԴ Պետդումայի նախագահները հանդիպել են

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ հանդիպումը կնպաստի հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների: Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին՝ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Ռուսաստանի արձագանքը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին լիովին համապատասխանում էր հայ-ռուսական հարաբերությունների ոգուն: Նրա համոզմամբ՝ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ գործընկերության եւ վստահության մթնոլորտում, խորհրդարանները կշարունակեն կառուցողական աշխատանքը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովն աջակցում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դերի ամրապնդմանն ուղղված քայլերին: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կարեւորել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստի անցկացումը Երեւանում՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-30-ը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ տեսանելի առաջընթաց կա:

Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացմանն առնչվող հարցերի:

Վյաչեսլավ Վոլոդինը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների խորհրդարանները շահավետ համագործակցում են փոխվստահության մթնոլորտում: Նա կարեւորել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության սերտացումը տարբեր ոլորտներում՝ այս հարցում ընդգծելով կոնկրետ գործնական քայլերի հետագա աշխուժացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում