Saturday, 11 07 2026
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել

Արդյո՞ք Փաշինյանը կգնա մինչև վերջ՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը

Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, «Առաջին լրատվական»-ի տաղավարում երեկ կարծիք է հայտնել, որ հնարավոր է Ռուսաստանը ևս միջամտում է Սեֆիլյանի և մյուսների ազատ արձակման հարցում և խոչընդոտում է: Միանգամից նկատենք, որ տեսականորեն այս վարկածը գոյության իրավունք ունի, եթե հաշվի առնենք թշնամական, ժխտողական այն վերաբերմունքը, որ Մոսկվան տածում է հետխորհրդային տարածքի շարժումների հանդեպ, որոնք առաջնորդվում են ապագաղութացման օրակարգով:

Մյուս կողմից՝ այս վարկածը շատ է տեսական՝ ռեալ պոլիտիկի հարթության վրա քննարկվելու համար: Բանն այն է, որ Մոսկվան Հայաստանի նոր ղեկավարից ստացել է հրապարակային հավաստիացումներ, որ թավշյա հեղափոխությունը չի հանգեցնելու արտաքին քաղաքականության վեկտորալ փոփոխությունների և կարող է անտարբեր լինել հայաստանյան այն ուժերի և գործիչների հանդեպ, որոնց քաղաքական, հասարակական ազդեցությունը խիստ սահմանափակ է: Սակայն ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձը բացառելու մասին, նրա կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունն ուղղակի հարված է ռուսական վասալությանը, ռուսական շահերին:

Քրեաօլիգարխիայի կազմաքանդումն էապես նոր իրավիճակ է ստեղծում հայ-ռուսական հարաբերություններում, որովհետև Մոսկվայի տոտալ ազդեցության գործիքներից մեկը եղել է օլիգոպոլ համակարգը: Եթե հայ-ռուսական հարաբերությունները ձերբազատվեն կոռուպցիոն, օլիգարխիկ բաղադրիչից, ապա կդառնան միանգամայն գործընկերային: Նիկոլ Փաշինյանը ձգտում է հենց դրան, բայց արդյո՞ք հարաբերությունների նման շրջադարձի պատրաստ է Պուտինի իշխանությունը, հատկապես Սառը պատերազմի պայմաններում, երբ ուժային կենտրոններից յուրաքանչյուրը ձգտում է առավելագույնս «գույքագրել» իր ազդեցության տարածքը: Բացի այդ, Մոսկվան գործընկերային հարաբերությունների պատրաստ չէ սկզբունքորեն՝ իր կայսերական քաղաքականությունից ելնելով, որը հիմնվում է ոչ թե պոզիտիվ, կրեատիվ առաջարկների, այլ շանտաժի վրա:

Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի ծավալմանը զուգահեռ նվազելու է Մոսկվայի ազդեցությունը, ինչը մի կողմից՝ հանգեցնելու է Հայաստանի սուբյեկտության մեծացման, մյուս կողմից՝ մեծացնելու է հյուսիսից եկող ռիսկերի հավանականությունը:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ըստ էության գնում է այն վասալային ստատուս քվոյի վերացմանը, որը հետևանք է 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության: Այն իր բնույթով հայկական քրեաօլիգարխիայի և Մոսկվայի համատեղ ակտն էր Հայաստանի ինքնիշխանության, Երրորդ հանրապետության դեմ: Ի դեպ, քրեաօլիգարխիան Հայաստանում ամբողջովին կարող է կազմաքանդվել միայն այն պարագայում, երբ ամբողջովին բացահայտվի համակարգաստեղծ ոճիրը՝ Հոկտեմբերի 27-ը:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարող է գնալ նման ռիսկային քայլի՝ քաջ գիտակցելով, որ այդ դեպքում հանդիպելու է արդեն ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նրանց շրջապատի օլիգարխիայի, այլ նաև Մոսկվայի կատաղի դիմադրությանը: Անշուշտ, ռիսկային ճանապարհ է, մյուս կողմից՝ Հոկտեմբերի 27-ի ամբողջական չբացահայտումը հնարավոր է դարձնում դրա ողբերգական կրկնությունը՝ Մոսկվայի և քրեաօլիգարխիայի համատեղ ռևանշի արտահայտությամբ:

https://www.youtube.com/watch?v=OE0aJ3cXMSE

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում