Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

«Սասնա ծռեր»-ի աջակիցները ընտրություններից առաջ քաղաքական կամպանիա են իրականացնում. Ազատ Արշակյան

«Սասնա ծռեր»-ը ընդվզել են՝ օգտագործելով ուժը։ Նրանք դիմադրության այլ ձև են ընտրել, որը աշխարհի կողմից չի ընդունվում որպես քաղաքական պայքարի ձև։ Amnesty international կազմակերպության արձագանքը դրա մասին է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԳԽ պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը։

Նրա խոսքերով, սակայն, հաշվի առնելով վիճակի առանձնահատկությունը պետք է դրսևորել քաղաքական կամք։ Քրեական գործ հարուցել, քանի որ մարդիկ են զոհվել, պատանդներ են վերցվել, գույք է ոչնչացվել։ «Բոլորս պետք է հասկանանք, որ ամենաթողությունը ՀՀ-ում արգելված է։ Դրա համար քրեական գործի հարուցումը, արդարադատությունը պարտադիր է։ Նախորդ անգամ ես ասում էի, որ պետք է քաղաքական կամք դրսևորել, սակայն Նիկոլ Փաշինյանի շարժումից հետո ես ասում եմ, որ այս գործով պետք է արդարադատություն իրականացվի՝ մի մասին ազատ արձակել, մի մասին մեղմ մոտեցում ցուցաբերել, իսկ մի մասին՝ դատել, եթե ապացուցվի նրանց մեղքը սպանությունների մեջ»,- ասաց Արշակյանը։

Անդրադառնալով այս օրերին բողոքի ակցիաներին, Արշակյանը նշեց, որ «Սասնա ծռեր»-ի աջակիցները «քաղաքական կամպանիա են տանում, որը իր համար հասկանալի է»։ «Նախընտրական չասենք, բայց սա քաղաքական կամպանիա է։ Այն գործընթացը, որ նրանք սկսել էին, զորամասը գրավելով չէր ավարտվել։ Այդ քաղաքական գործընթացը նրանք տանում են նաև հիմա։ Նրանք իրենց զոհաբերության մրցանակն են ուզում։ Իսկ նրանց աջակիցների համար հարմար առիթ է հարթակ բարձրանալու համար։ Նրանք կոշտ վարքագծի կողմնակից են և շարունակում են իրենց քաղաքական գործընթացը։ «Սասնա ծռեր»-ի իսկական կողմնակիցները քաղաքական ակցիա են իրականացնում։ Սա քաղաքական կամպանիա է առաջիկայում ԱԺ հնարավոր ընտրությունների, ՏԻՄ ընտրությունների ժամանակ քաղաքականությունում տեղ գրավելու համար։ Դա պաշտոններ ունենալու համար է, որը շատ բնական է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում