Friday, 10 07 2026
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացումը և ընդգծել, որ երկու երկրների միջև քաղաքական փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ակտիվացնել ջանքերը տնտեսական ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու և առկա ներուժն իրացնելու նպատակով: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշում արտահայտելու և միջազգային հարթակներում սերտ համագործակցության համար:

Դեսպանը շնորհավորելով վարչապետ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, փոխանցել է իր երկրի կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ամրապնդելու երկկողմ կապերը: Լուկաս Գասսերը վերահաստատել է Շվեյցարիայի նախագահի մասնակցությունը աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին և համոզմունք հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով: Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ դեսպանը տեղեկացրել է, որ շվեյցարական մի շարք ընկերություններ հետաքրքրված են հայաստանյան շուկա մուտք գործելու հարցում և այժմ ուսումնասիրում են մեր երկրի բիզնես միջավայրն ու ներդրումային հնարավորությունները: Լուկաս Գասսերն ասել է, որ այցելել է Մեղրի ազատ տնտեսական գոտի՝ առկա հնարավորություններին ծանոթանալու և դրանք շվեյցարացի գործարարներին ներկայացնելու նպատակով: Դեսպանը հեռանկարային է համարել համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ արդյունաբերության, զբոսաշրջության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել Շվեյցարիայի դեսպանության և Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի կողմից նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:

Նիկոլ Փաշինյանը և Լուկաս Գասսերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային նշանակության ընթացիկ հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում