Tuesday, 14 07 2026
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի

Ծաղիկի կոռուպցիոն «բուրմունքը»

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ անսպասելի այցելել է թիվ 189 դպրոց և մասնակցել ծնողական ժողովի: «Ասե՞լ էի, որ դրամահավաքի յուրաքանչյուր դեպք հայտնաբերվելու է։ Ասե՞լ էի, որ ոստիկանություն եմ հանձնելու։ 189 դպրոցում այսօր այդ օրն էր»,-գրել է նախարարը:

https://www.facebook.com/hovhannes.hovhannisyan/videos/10156203673301093/UzpfSTEwMDAwMTQ2NjY5NTM4ODoxODI1MTg2NjQwODczNTQx/

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է նախարարը այցելում դպրոց և մասնակցում ծնողական ժողովի: Ծնողները նախ հերքում են դրամահավաքի մասին լուրերը, ապա, տնօրենի գալուց հետո խոստովանում, որ վերջին զանգի համար 15 000-ական դրամ են հավաքել:

Տեսանյութում ծնողները պնդում են, որ իրենք են նախաձեռնել և 15 հազար դրամ հավաքել են դահլիճի զարդարման, խնջույքի համար, ծնողներից մեկն էլ տեղից արձագանքում է, թե ասել են նաև տնօրենի համար պիտի գումար տան, տնօրենը հերքում է դա:

Արայիկ Հարությունյանը թիվ 189 դպրոցում դրամահավաքի դեպքերի նյութերը փոխանցել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Սակայն երբ նախարարը վերադարձել է ԿԳՆ, դպրոցի մի քանի ծնողներ բողոքի ակցիա են արել շենքի մոտ, նախարարին մեղադրել շոու անելու մեջ։

Սկսենք նրանից, որ հրապարակային ցանկացած միջոցառում, այդ թվում` կոռուպցիայի բացահայտում, իր մեջ շոուի բաղադրիչ է պարունակում: Տվյալ դեպքում` բողոքող ծնողներն ոչ թե հերքում են դրամահավաքության փաստը, այլ նախարարին մեղադրում են, ըստ էության, այն հարցում, որ նա, այսպես ասած, հայավարի չի կոծկել փաստը: Մյուս կողմից` եթե Արայիկ Հարությունյանը ընդհանրական ձևակերպումներով խոսեր կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների մասին, ապա նրան մեղադրելու էին պոպուլիզմի մեջ` արդարացիորեն նշելով կոնկրետ փաստերի բացակայությունը:

Տվյալ պարագայում` ավելի լավ է շոու սարքել, քան պոպուլիստ լինել, մանավանդ, որ ծաղիկը երբեմն կոռուպցիոն «բուրմունք» է ունենում:

Սակայն գոյություն ունի նաև մեդալի հակառակ կողմը: Համոզված ենք, որ տարեվերջյան այս օրերին դրամահավաքության համատարած երևույթներ կան հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում. եթե դրանցից մեկի տնօրենն է ենթարկվում հանրային պախարակման և ինստիտուցիոնալ մեխանիզմներ չեն ստեղծվում դպրոցներում ապօրինի դրամաշրջանառությունը կանխելու նպատակով, կարող է ընտրողական վերաբերմունքի կարծիք ձևավորվել: Հուսանք` շուտով կառավարությունը հստակ մոտեցում կներկայացնի, թե ինչպես է կրթական համակարգը ձերբազատում կոռուպցիոն ռիսկերից` չմոռանալով նաև քայլերի մասին, որոնք ուղղված կլինեն ուսուցիչների սոցիալական պաշտպանության մեխանիզմների ձևավորմանը:

Սակայն երեկ ամենից շատ մտահոգեց ծնողների, այսինքն` հասարակության պահվածքը: Նույնիսկ թավշյա հեղափոխությունը մեր հասարակության մի զգալի հատվածի մոտ չի հաղթահարել կոռուպցիոն մենթալիտետը, ինչի հետևանքով առայժմ տեսական են դատողությունները նոր Հայաստանի և նոր մտածողության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում