Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

«Ուշագնաց» Հովիկը օղու շշով վնասել է իր ընկերուհու հետ սեռական հարաբերության ձգտող ընկերոջ թոքը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Էդգար Սրապյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ:

Դատարանում Այնթափ գյուղի 26-ամյա բնակիչ Էդգար Սրապյանն իրեն մեղավոր է ճանաչել և հայտնել, որ 2013 թվականի մայիսի 9-ին, ժամը 23-ի սահմաններում ընկերուհու՝ Հ.-ի հետ գնացել է իր ծանոթ Հովհաննեսի վարձակալած բնակարան:

Այնտեղ հաց են կերել, օղի խմել ու պառկել քնելու: Գիշերվա ժամը 5-ի սահմաններում արթնացել են: Հովհաննեսն առաջարկել է մի-մի թաս էլ օղի խմել:

Խմել են:

Էդգարն իրեն վատ է զգացել, պառկել ու համարյա թե կորցրել է գիտակցությունը: «Համարյա թե»՝ որովհետև ինչ-որ չափով լսել է ընկերուհու և Հովհաննեսի խոսակցությունը: Ընկերուհին սկսել է օգնություն ցույց տալ վատացած Էդգարին, իսկ Հովհաննեսը նրան առաջարկել է օգտվել «առիթից» ու սեռական հարաբերություն ունենալ իրար հետ:

Կինը մերժել է: Հովհաննեսը հարվածել է նրա դեմքին: Հետո էլի է հարվածել: Ծեծել է, մի խոսքով: Կնոջ դեմքն ու շորերն արյունոտվել են, բայց սեռական հարաբերությունը չի կայացել:

Երբ Էդգարը կարողացել է ոտքի կանգնել ու տեսել է ընկերուհուն արյունոտված վիճակում, սեղանից վերցրել է կիսով չափ լիքը օղու շիշը, չի ափսոսել ու հարվածել է Հովհաննեսի գլխին, ինչից շիշն է կոտրվել:

Էդգարը կոտրված շշի սուր մասով երկու անգամ հարվածել է Հովհաննեսի կրծքավանդակին: Հովհաննեսը դիմել է փախուստի:

Տուժող Հովհաննեսն իրադարձությունները փոքր-ինչ այլ կերպ է ներկայացրել: Նա հայտնել է, թե երբ Էդգարը օղին խմելուց հետո վատացել է, Հ.-ն սկսել է նրան օգնել, ինքն էլ է ցանկացել օգնել, բայց Հ.-ն կտրականապես թույլ չի տվել մոտենալ: Ինքն էլ զայրացել է այդ անվստահությունից ու մեկ անգամ հարվածել է նրա դեմքին: Կինը հայհոյել է իրեն: Ինքը մի քանի հարված էլ է հասցրել նրան: Էդգարն ուշքի է եկել, տեսել ընկերուհուն արյունոտ վիճակում ու առանց պարզաբանելու՝ սեղանից վերցրել է օղու շիշն ու հարվածել իր գլխին: Հետո էլ կոտրված շշի սուր մասով երկու անգամ խփել է իր կրծքավանդակին: Ինքը սենյակից մի կերպ դուրս է փախել:

Էդգար Սրապյանի հարվածներից վնասվել էր Հովհաննեսի ձախ թոքը և առողջությանը պատճառվել էր կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Սրապյանի ընկերուհու դեմքին ու մարմնին ևս դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ առկա են եղել վնասվածքներ, ինչը հաստատել է, որ տուժող Հովհաննեսը ծեծել է նրան:

Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ Սրապյանի հանցավոր արարքը պայմանավորված է եղել տուժողի հակաբարոյական վարքագծով:

Տուժողը հաշտվել է ամբաստանյալի հետ ու դատարանում միջնորդել է նրա նկատմամբ մեղմ պատիժ նշանակել և քաղհայցի պահանջ էլ չի ներկայացրել:

Էդգար Սրապյանը մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Համաներման կիրառմամբ Սրապյանն ազատվել է պատժի կրումից: Նրա խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և Էդգար Սրապյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրողը՝ պահանջելով բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Էդգար Սրապյանին դատապարտել 4 տարի ազատազրկման, համաներում չկիրառել և վերստին նրան կալանքի տակ առնել:

Վերաքննիչ քրեական դատարանը վերաքննիչ բողոքը մերժեց՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում