Friday, 24 07 2026
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին

Նախարար Պապիկյանը ԳԴՀ պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է կառավարման ապակենտրոնացումը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 14-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման և տնտեսական համագործակցության նախարարությունում ՀՀ հարցերով ռեֆերենտ Յոհաննես Դոպֆելի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Կլաուս Վենդերբերգերը, Ֆիզիկատեխնիկական դաշնային կառույցի ծրագրի համակարգող Յանին Ֆիշերը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բեատե Ռիխտերը, Վրաստանում ԳԴՀ դեսպանության ներկայացուցիչ Դանիել Հասսը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Պապիկյանը խորհրդանշական է համարել իր պաշտոնավարման առաջին իսկ օրը հյուրընկալել իր գերմանացի գործընկերներին։ «Ես շատ ուրախ եմ, որ իմ պաշտոնավարման առաջին իսկ օրը հյուրընկալեցի ձեզ: Թե՛ ես, և թե՛ նորաստեղծ կառավարությունը շատ բարձր ենք գնահատում հայ-գերմանական առկա տնտեսական հարաբերությունները, գերմանական կառավարության աջակցությամբ տնտեսական և տեղական կառավարման ոլորտում նախորդ տարիների ընթացքում արձանագրված մեծ հաջողությունները: Շատ բարձր եմ գնահատում Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ ՀՀ մարզերում տեղական ինքնակառավարման զարգացմանն ուղղված բոլոր այն ծրագրերը, որոնք նախարարության կողմից որդեգրվել են վերջին տարիների ընթացքում»,- ասել է նախարարը:

Սուրեն Պապիկյանը հավելել է նաև, որ Հայաստանը թևակոխում է ժողովրդավարության զարգացման մի նոր փուլ և այս համատեքստում պետությունը կարևորում է համայնքների ինքնուրույնությունը և կառավարման ապակենտրոնացումը: «Ես լիահույս եմ, որ մենք կշարունակենք համագործակցությունն այս ոլորտում և Գերմանիայի միջազգային համագործակցության, Եվրոպական միության աջակցությամբ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության օգնությամբ մենք կկարողանանք կյանքի կոչել մեր առջև դրած նպատակները: Տեղական ժողովրդավարությունը և ինքնակառավարման ապակենտրոնացումը, կարծում եմ, մեր կառավարության համար առաջիկա տարիներին պետք է լինի անկյունաքարային»,- նշել է նախարարը:

ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Կլաուս Վենդերբերգերը դեսպան Քիսլերի և իր անունից սրտանց շնորհավորել է նախարարին նոր պաշտոնի ստանձման առիթով՝ մաղթելով ամենայն հաջողություն և մեծ ծրագրեր: «Այս նախարարությունն այն կառույցն է, որը մեծ դեր ունի մեր երկկողմ համագործակցության ասպարեզում: Հավանաբար պատահականություն է, որ մենք առաջին պատվիրակությունն ենք, որին Դուք հանդիպել եք պաշտոնավարման առաջին օրը, բայց մենք դրա մեջ խորը իմաստ ենք տեսնում: Տեղական ինքնակառավարումը մեր երեք հիմնական ուղղություններից մեկն է, որոնց շրջանակում համագործակցում ենք Հայաստանի հետ և իմ փորձառությունից կարող եմ ասել, որ Հայաստանի համայնքներում շատ մեծ ոգևորությամբ են մարդիկ ընդունում մեր աջակցությամբ իրականացված ծրագրերը և ունեն դրական արձագանք»,-ասել է փոխդեսպանը: Նա նաև տեղեկացրել է, որ իրենք մեծ ուշադրությամբ են հետևել վերջին շաբաթների հայաստանյան իրադարձություններին, և շնորհավորել է հայ ժողովրդին քաղաքական այսօրինակ վերափոխումները Սահմանադրության շրջանակներում խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու կապակցությամբ՝ նշելով, որ դա մեծապես դրականորեն կազդի Հայաստանի վարկի վրա ինչպես միջազգային մակարդակում, այնպես էլ Գերմանիայում։

ԳԴՀ զարգացման և տնտեսական համագործակցության նախարարությունում ՀՀ հարցերով ռեֆերենտ Յոհաննես Դոպֆելը իր հերթին ևս շնորհավորելով նախարար Պապիկյանին, համաձայնել է փոխդեսպանի այն տեսակետին, որ Գերմանիայում հանրությունը մեծ ուշադրությամբ հետևում էր տեղի ունեցող իրադարձություններին և ուրախ է, որ հայ ժողովուրդը կարողացավ Սահմանադրության շրջանակներում հասնել հարցի խաղաղ հանգուցալուծմանը: Յոհաննես Դոպֆելը ընդգծել է տեղական ինքնակառավարման ոլորտում հայ-գերմանական երկար տարիների համագործակցության փորձը և հույս հայտնել, որ ապակենտրոնացման, համայնքների զարգացման և դրանց աջակցության ցուցաբերմանն ուղղված ծրագրերից բացի հնարավոր կլինի նաև արդյունավետ համադրմամբ համագործակցել նաև բնապահպանության ոլորտում՝ սահուն կերպով շարունակելով գործող ծրագրերը:

Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ վերահաստատել է փոխադարձ համագործակցության պատրաստակամությունը և նշել, որ երկրում ձևավորված քաղաքական մթնոլորտը ունակ է նպաստել ապակենտրոնացման, ներքին ժողովրդավարության հաստատման և տեղական ենթակառուցվածքների զարգացման բոլոր ծրագրերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում