Կաննի կինոփառատոնի երրորդ օրն ավարտվել է Chopard ապրանքանիշի ավանդական երեկույթով (Secret Night):

Այդ երեկույթին իրենց ամբողջ հմայքով ու շքեղությամբ ներկայացել էին շատ աստղեր՝ Ջուլիանա Մուրը, Իզաբել Գուլարը, Մարիոն Քոթիարը, Վիկտորյա Բոնյան և Իրինա Շեյքը, որի հագին մեծ բացվածքով մուգ կապույտ զգեստ էր։

Secret Night-ի համար Քենդել Ջեները ևս սադրիչ հագուստ էր ընտրել։ Մոդելի մարմինը ցուցադրող թափանցիկ զգեստը, որի տակից երևում էր նրա ներքնազգեստը, երեկույթի ամենաանհամեստ հագուստն էր։













































