Արքայազն Հարիի ընտրյալի հայրը՝ Թոմաս Մարքլը յուրօրինակ միջոց է օգտագործել՝ սեփական դստեր հարսանիքին գումար վաստակելու համար։ Այս մասին հաղորդում է The Daily Mail պարբերականը։
Այսպես, տղամարդը համագործակցել է պապարացի Ջեֆ Ռեյների հետ, ինչի շնորհիվ վերջինին հաջողվել է հարսանիքի նախապատրաստության էքսկլյուզիվ լուսանկարներ ստանալ։ Դրանցից մեկում Թոմաս Մարքլն իբր զննում է արքայազն Հարիի հետ Մեգանի լուսանկարը։ Իրականում դա «բեմականացված» էր։

Այդպիսին էին նաև լուսանկարները, որտեղ տղամարդն ուսումնասիրում է Մեծ Բրիտանիայի տեսարժան վայրերի մասին գիրքը և ինչպես է դերձակը նրա չափսերը վերցնում՝ հարսանիքի կոստյումը կարելու համար։ Լրագրողների տեղեկությամբ՝ խանութի վաճառողին ևս կաշառել են։ 17-ամյա ուսանող Դևիդ Ֆլորեսին «աշխատանքի համար» 15 դոլար են վճարել։

Պապարացին շուրջ 140 հազար եվրոյով լուսանկարները վաճառել է հայտնի պարբերականներին։








































