Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Ժողովրդական պալատի նախագահ տիկին Մեիրա Կումարի հրավերով դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստան:
Պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, Հայաստան -Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Արաիկ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Արմեն Ռուստամյանը, Իշխան Խաչատրյանը, Թևան Պողոսյանը:
Պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջիի, Ժողովրդական պալատի նախագահ Մեիրա Կումարի, արտաքին գործերի նախարար Սալման Խուրշիդի հետ: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Հնդկաստանի խորհրդարանի Ժողովրդական պալատի և Սենատի նիստերին:










































