Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Նիկոլ Փաշինյանի հիմնական թիրախը

Վրաստանի Վարդերի հեղափոխության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին առաջիններից մեկն է արձագանքել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությանը: Սաակաշվիլիի գրառումն ավելի շատ ոչ թե շնորհավորական ուղերձ է, այլ հեղափոխությունը զարգացնելու, այսպես կոչված, «Ճանապարհային քարտեզ»: «Հիմա ամենագլխավորն է սկսվում՝ ընտրություններ, որ երիտասարդ թիմ գա, արմատական հակաօլիգարխիկ փոփոխություններ և Հայաստանի արագ արդիականացում տեղի ունենա»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախագահի մատնանշած քայլերը միանգամայն համահունչ են թավշյա հեղափոխության օրակարգին:

Արտահերթ ընտրությունների թեման և քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդումը փոխշաղկապված հարցեր են, սակայն թերևս սա գործընթացի ամենազգայուն թեման է, որովհետև քսան օրից ավելի տասնյակ հազարավոր մարդկանց փողոցում միավորել է հենց օլիգարխիային պարտության մատնելու գաղափարը:

Հասարակությունը պատերազմ է հայտարարել օլիգարխիային և նրա պարտության մեջ է տեսնում երկրում օրենքի հաստատման բանալին:

Ինքնին հասկանալի է, որ արտահերթ ընտրությունները միակ միջոցն են, որոնք թույլ կտան կապիտալացնել հեղափոխության արդյունքները, և խոշոր բիզնեսին դուրս դնել քաղաքականությունից: Ընդ որում` սա պետք է վերաբերի անխտիր բոլորին, որովհետև քրեական օլիգարխիայի ճիրաններում են ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նաև «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն: Խորհրդարանական այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստիպված է ոչ միայն հաղթահարել ՀՀԿ օլիգարխիայի դիմադրությունը, այլ մի շարք հարցերում ապավինել օլիգոպոլ համակարգի այլ սեգմենտների` Ծառուկյանի թիմի և ՀՅԴ աջակցությանը: Սա ինքնին թուլացնում է հեղափոխության թափը, փոշիացնում է նրա ռեսուրսները:

Գագիկ Ծառուկյանի այսօրվա լակոնիկ հարցազրույցից պարզ դարձավ, որ ԲՀԿ առաջնորդը դեմ չէ իր դաշինքի և Փաշինյանի թիմի փաստաթղթային կամ, որ նույնն է, կոալիցիոն հարաբերություններին:

Ուզում ենք հավատալ, որ Նիկոլ Փաշինյանը երբեք չի գնա նման անհեռանկար միության, որով կականապատի սեփական կառավարության թիկունքն ու թավշյա հեղափոխության ճանապարհը:

Հրապարակի ճնշմամբ անհրաժեշտ է սեղմ ժամկետում ընդունել հակաօլիգարխիկ օրենսդրական փաթեթ, որը, մի կողմից, ընտրական գործընթացն ու քաղաքական համակարգը կազատի մենաշնորհային ու կոռուպցիոն դրսևորումներից, կապիտալի դիկտատուրայից, մյուս կողմից` կստեղծի լեգալ մեխանիզմներ, որը թույլ կտա անհատականացնել յուրաքանչյուր օլիգարխի պատասխանատվության չափը: Սա խոշոր բիզնեսի «մաքրման» գինն է, որը թույլ կտա խոսել հասարակական համերաշխության, խաղի նոր կանոնների մասին:

Արդարությունը հեղափոխության շնորհիվ դադարել է վերացական կատեգորիա լինելուց և շատ կոնկրետ ենթադրում է օլիգարխիայի դուրսմղում քաղաքականությունից և երկրից տարված 10 միլիարդ դոլարի վերադարձ:

Նման հավակնոտ խնդիր հնարավոր է իրականացնել միայն արտահերթ ընտրությունների միջոցով: Դրանք պետական համակարգը կմաքրեն քրեաօլիգարխիայի վիրուսից` ճանապարհ հարթելով ապագայի տեսլական, քաղաքական և մասնագիտական որակներ ունեցող երիտասարդ թիմի համար:

Սա դժվարին, փշոտ ճանապարհ է, որը, սակայն, այլընտրանք չունի: Թավշյա հեղափոխությունը քանդել է հին, ժամանակի դեմ կռիվ տվող Հայաստանը` անհրաժեշտություն ստեղծելով ձևակերպել Նոր Հայաստանի քաղաքական, բարոյական հիմքերը: Այս պատասխանատու առաքելությունը, ինչպես նաև թավշյա հեղափոխության արժեքային, ինստիտուցիոնալ արժևորման պատասխանատվությունը դրված է Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա:

Քրեաօլիգարխիան Նիկոլ Փաշինյանի կառավարության գլխավոր թիրախն է, և միայն արատավոր այդ համակարգի վերացումը կարող է ճանապարհ հարթել հեղափոխության քաղաքական կապիտալացման համար:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում