Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Հանգուցալուծում. ի՞նչ կատարվեց ՀՀԿ-ում երեկ

Մայիսի 8-ին Հայաստանը կունենա ընտրված վարչապետ, և ՀՀԿ-ն հայտարարել է, որ կսատարի խորհրդարանական ընդդիմության ներկայացնելիք թեկնածուին: Այդ թեկնածուն, համաձայն Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման արդյունքում արված հայտարարությունների, լինելու է Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ փոխվեց մեկ օրում, որ Նիկոլի վարչապետության առաջին փորձը տապալած ՀՀԿ-ն հանկարծ մեկ օր անց որոշեց սատարել նրան:

Իհարկե, առաջին հերթին այդ փոփոխությունը պարտադրեց Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը մայիսի 2-ի առավոտից այնպիսի հուժկու ընդվզման ալիք բարձրացրեց, որ դա պարզապես իշխող մեծամասնությանը չէր թողնում այլընտրանք: Մյուս կողմից՝ միայն դա բավարա՞ր էր, և արդյո՞ք ՀՀԿ-ն մայիսի 1-ին տապալելով քվեարկությունը՝ չէր սպասում, որ մայիսի 2-ի առավոտից կլինի այդպիսի ընդվզում: Մի՞թե ՀՀԿ-ն այս աստիճան անհամարժեք էր գնահատել իրավիճակը: Թե՞ Հանրապետական կուսակցությունն ուներ Ծառուկյանի և ՀՅԴ-ի հետ պայմանավորվելու, ըստ այդմ՝ նրանց Նիկոլ Փաշինյանի հետ գործակցությունից զերծ պահելու ակնկալիք, և երբ Գագիկ Ծառուկյանը հստակ դիրքորոշում ցուցաբերեց Նիկոլին մայիսի 1-ից հետո էլ սատարելու մասով, ՀՀԿ-ն այլևս համարեց, որ պարզապես կործանարար կլինի խաղալ ժողովրդի հետ, դա արդեն հավասարազոր կլինի կրակի հետ խաղալուն:

Մյուս կողմից, իսկ գուցե ՀՀԿ-ում փոխվեց, այսպես ասած, իրավիճակ ու հարաբերակցություն, տրամադրություն, ուժերի բալանս: Սա դժվար է ասել, քանի որ այս իրողությունները ծավալվում էին առավելապես ստվերում, անգամ ոչ ՀՀԿ-ական Ռոբերտ Քոչարյանի ներգրավվածությամբ: Քոչարյանը պարտվե՞ց իր մոտեցումներում, թե՞ հակառակը, ինչպես ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր են կարծիք հայտնում՝ իրականում ժամանակ շահվել է նրան առաջադրելու համար: Բայց արդյո՞ք մայիսի 2-ից հետո որևէ մեկը կարող է լինել այդ աստիճան անհամարժեք, և նույնիսկ դա արդեն անհամարժեքության հարց էլ չէ, այլ խելագարության կանխավարկածի լրջագույն ոտնահարում:

Հետաքրքիր է այն, որ նախօրեին հայտարարություն արեց Կարեն Կարապետյանը՝ վարչապետի պաշտոնակատար, որը ասպարեզից հեռացել էր վերջին մի քանի օրերին և մայիսի 1-ի քվեարկությունից հետո խախտեց լռությունը: Իսկ նա ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն է, և այս հանգամանքը ևս վկայում է, որ տեղի է ունեցել ներքին բավականին լուրջ շարժ: Սերժ Սարգսյանը ներկա է եղել ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության նիստին, որում կայացվել է ընդդիմության կամ ժողովրդի թեկնածուին սատարելու որոշում:

Այնուհանդերձ, այս ամենը նաև վկայում է, որ եթե հնարավոր են նման տեղաշարժեր, ապա առնվազն հնարավոր է նաև հակառակ շարժ: Մյուս կողմից, իհարկե, այստեղ առանցքայինն այն է, թե ինչի հաշվին է եղել ներքին բալանսի փոփոխությունը: Դա ունեցել է այլ, այդ թվում՝ գուցե արտաքի՞ն պատճառներ՝ հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի Մոսկվա մեկնելու մասին, թե՞ այդ բալանսի փոփոխությունը ուղղակի, թե անուղղակի բերել է, ստիպել է ժողովուրդը իր ընդվզումով՝ ցույց տալով, որ հնարավոր չէ հաշվի չնստել նոր իրողությունների հետ:

Սրանից է կախված՝ մայիսի 2-ի հայտարարությունները հանգուցալուծո՞ւմ են, թե՞ դավադրության նոր ալիք ընդդեմ ընդվզման նոր ալիքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում