Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Ո՞ւմ մոտ է Աշոտ Կարապետյանը նսեմացած զգում մարդ ծեծելուց

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Կարեն Եսայանի սպանության գործի շրջանակներում ցուցմունք է տվել ամբաստանյալ Հարություն Սարգսյանը: Նա նախ հայտարարել է, որ ինքը որևէ առնչություն չունի Եսայանի սպանության գործին և իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, ապա իր ցուցմունքում հանգամանալից նկարագրել է, թե ինչպես է դաժան ծեծի ենթարկվել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի և Երևանի ներկայիս ոստիկանապետ, այն ժամանակ քրեական հետախուզության վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից:

«Բաբակեխյանը սկսեց ծեծել ինձ, մի ձեռքով պինդ բռնում էր մի ականջս, մյուս ձեռքով հարվածում էր մյուս ականջիս: Այդ ժամանակ նա հրահանգեց, անունը լավ չեմ հիշում՝ Ազատ էր, թե Արազ, որ աթոռ բերի: Նա փայտից աթոռ բերեց, բայց Բաբակեխյանը զայրացավ՝ ասելով, որ երկաթից աթոռ բերի: Ինձ պառկացրին գետնին, մեջքի կողմով գլուխս կիսածալված հենեցին պատին, աթոռը նստելու տեղի կողմից դրեցին դեպի ինձ, ոտքիս թաթերը դուրս հանեցին հենակի հատվածից՝ սրունքների հետևի մասով դեպի նստատեղը: Նրանցից մեկը` Վահրամ Ենգոյանը, հանեց կոշիկներս: Բաբակեխյանը ռետինե սև մահակով հարվածեց ոտքերիս, ոտնաթաթերիս տակ, այդ ժամանակ Կարապետյանն ու Ենգոյանը բռնել էին ինձ, որ չշարժվեմ: Նրանք ինձ ծեծելով ուզում էին ստիպել, որ ասեմ, թե իբր ես եմ սպանել Կարենին»,- իր ցուցմունքներում շարադրել է Հարություն Սարգսյանը:

Աշոտ Կարապետյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անհեթեթություն որակեց մեղադրյալի ցուցմունքները՝ զարմանալով, թե ինչպես կարելի է գնդապետ մարդուն մեղադրել մարդ ծեծելու մեջ: «Ամեն մի մեղադրյալ կարող է մի անհեթեթություն ասի: Քննչական գլխավոր վարչության պետ անձը ոնց կարող է մարդ ծեծի կամ ինչ-որ բան: Ինչի մասին է խոսքը»:

Մեր դիտարկմանը, որ եթե այդպիսի բան տեղի ունեցած չլիներ, ինչպես կարող էր Հարություն Սարգսյանը այդքան հանգամանալից նկարագրել, թե ինչպես են իրեն ծեծի ենթարկել, ինչպես է ինքը բռնել, որ Բաբակեխյանը ծեծի, կամ համոզել, որ սպանության մեղքն իր վրա վերցնի: «Ախր, էնպես ասում եք ու վերջ, հա՞: Ինքն ասում ա, որ ես ծեծել եմ, դուք էլ հարցնում եք հա՞ դրա մասին: Տենց էղա՞վ բա: Եթե ինքը տենց ցուցմունք ա տվել դատարանում, ապա ինքը սուտ մատնության համար մի հատ էլ պատասխան պիտի տա: Սկսենք դրանից: Ոչ մի մեղադրյալ այսօր չի ասում, որ ինքը մեղավոր է, բայց ապացույցների ճնշում կա, բան կա: Համ էլ էդ նոր ա՞ հիշել, որ տենց բան ա եղել, բա նախաքննության ժամանակ խի չէր ցուցմունք տալի: Ես բանուգործ չունեմ հա՞, ես ինչի պիտի… ինչ-որ անհեթեթ անձի, ինչ-որ երկոտանի անձի ծեծելս որն ա: Ամոթ ա ուղղակի: Գիտեք ոնց, իմ աշխատողները պռոստը չեն հարգի ինձ, եթե ես մարդ ծեծեմ»,- ասաց Երևան քաղաքի ոստիկանապետը:

Պարոն Կարապետյանին վիրավորում է փաստը, որ լրատվամիջոցներին մեղադրյալի ցուցմունքներն ավելի արժանահավատ են թվում, քան գնդապետի խոսքերը: «Ես լինելով ոստիկանության գնդապետ, բոլոր մեղադրանքներին նայում եմ շատ թեթև, դրանով ՀՔԾ-ն է զբաղվում, որը կհաստատի կամ մերժի էդ մեղադրանքները: Մնացած ավել բան չեմ կարող ասել, բացի նրանից, որ դա անհեթեթություն ա, ծիծաղելի ա և ամոթ ա, որ քրեական գլխավոր վարչության պետը անգամ ռեգիոնալ վարչության պետի ներկայությամբ մարդ ծեծի: Դա ուղղակի իմ դիրքի նսեմացում կլիներ»:

Կարեն Բաբակեխյանն առհասարակ չցանկացավ խոսել այս թեմայով: Ասաց, որ ՀՔԾ-ն զբաղվում է այս գործով, ինքը ցուցմունք է տվել և ավելացնելու ոչինչ չունի:

Հիշեցնենք, որ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սարգսյանն է իր պաշտպանյալին ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ դիմել ՀՔԾ, որի շրջանակներում էլ հենց հարցաքննվել են Բաբակեխյանը և մյուսները: Լուսինե Սահակյանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ ՀՔԾ-ում քննվող գործի մանրամասներից և չգիտի ինչ փուլում է այն: Փաստաբանը անդրադառնալով Աշոտ Կարապետյանի դիտարկմանը, թե ինչու Սարգսյանը նախաքննության փուլում չի տվել այդ ցուցմունքները, նկատեց, որ Երևանի ոստիկանապետը ստում է, իր պաշտպանյալը դեռևս ամենասկզբում հայտարարել է, որ ինքը ծեծի է ենթարկվել հիշյալ պաշտոնյաների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում