Friday, 10 07 2026
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM

Վիլնյուսյան գագաթնաժողովը փորձելու է պատասխաններ տալ Արևելյան գործընկերության հետագա խնդիրներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

– Պարոն Զաքարյան, Վիլնյուսում Արևելյան գործընկերության (ԱլԳ) գագաթնաժողովում Հայաստանն, ի վերջո, ինչ-որ փաստաթուղթ ստորագրելո՞ւ է:

– Դա կախված է ԵՄ-ից:

– Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրման կասեցումը կամ Մոլդովայի կողմից հնարավոր կասեցումը մխիթարո՞ւմ է Հայաստանին:

– Յուրաքանչյուր երկիր իր ընտրությունն է կատարում, և կարծում եմ, որ համեմատություններ անելը կամ մեկը մյուսով փոխպայմանավորելը ճիշտ չէ: Հայաստանը 3 ամիս առաջ հայտարարություն արել է, արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ իր մտադրությունները բավականին պարզ ներկայացրել է, և կարծում եմ, որ դա որևէ կերպ չի կարելի պայմանավորել ԱլԳ և եվրոպական ասոցացման օրակարգերում Ուկրաինայի կամ Մոլդովայի համապատասխան խնդիրներով:

– Երեք ամիս առաջ, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը կամ դրանից ավելի ուշ Ձեզ համար կանխատեսելի՞ էր, որ Ուկրաինան էլ կկասեցնի Վիլնյուսում ԱՀ-ի ստորագրումը:

– Ուկրաինայի դեպքում նման զարգացումներն ինձ համար պարզ դարձան, երբ ես նոյեմբերի սկզբին գտնվում էի այնտեղ: Ինձ համար հասկանալի դարձավ, որ Ուկրաինան ևս իր արտաքին քաղաքական խնդիրներում որոշակի շտկումներ կմտցնի:

– Փաստորեն, Ուկրաինան ևս այդ որոշումը կայացրեց ՌԴ ճնշումների ներքո:

– Ես հակված չեմ կարծելու, որ այդ որոշումները կայացվել են ճնշումների արդյունքում: Յուրաքանչյուր երկիր իր սուվերեն իրավունքն օգտագործելով՝ կայացնում է իր պետության համար համապատասխան որոշումներ, և ուկրաինացիները կատարել են իրենց ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական խնդիրներից բխող որոշումներ: Տվյալ դեպքում կասեցրել են` հետագայում ուսումնասիրելու և հաջորդող քայլերն իրականացնելու համար:

– Բայց Ուկրաինայի իշխանությունները ոչ միայն չեն հերքում, այլև հաստատում են, որ այդ որոշումը կայացրել են ՌԴ ճնշումների ներքո:

– Այդ դեպքում պետք է հղում անել իրենց վրա: Անձամբ ես մամուլից, նաև հետևելով ԱլԳ շուրջ տեղի ունեցող զարգացումներին՝ չեմ կարծում, որ որևէ երկրի պարագայում ճնշումներ են եղել: Յուրաքանչյուր երկիր իր որոշումը կայացրել է հաշվի առնելով իր շուրջ տեղի ունեցող զարգացումներն ու համաշխարհային գործընթացները: Որքանով որ հրապարակավ հայտարարվում է, ուկրաինացիները հղում են անում իրենց տնտեսական խնդիրներին:

– Այսօր արդեն կարծիքներ են հնչում, թե Եվրամիությունը բավարար չափով չաջակցեց ԱլԳ ծրագրում ընդգրկված երկրներին ՌԴ-ի տնտեսական ու քաղաքական ճնշումներին դիմակայելու համար:

– Ես կարծում եմ, որ ԵՄ որոշ երկրներ այլ նպատակներ են տեսնում: Եվրոպան շատ լավ հասկանում և գնահատում է, կոնկրետ ՀՀ պարագայում որոշ դեպքերում նաև ողջունում է Հայաստանի կայացրած որոշումը:

– Կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեք:

– Չեմ մանրամասնի: Մենք գտնվում ենք շատ պատմական և պատասխանատու ժամանակաշրջանում: Եվ ես կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է կարողանա իրեն վստահված հատվածում առավելագույնն անել, որ արտաքին քաղաքական խնդիրներում ՀՀ հետագա գործունեությունը և մասնակցությունը շատ ավելի հստակ, ամուր հիմքերի վրա դրվի: Ես կարծում եմ, որ եվրոպական ուղղությամբ ևս շատ ճիշտ աշխատանքներ են տարվում, և մեր օրակարգում եղած բոլոր խնդիրներն ամբողջությամբ բխում են ՀՀ շահերից` անկախ այն հանգամանքից, թե արդյունքներն ինչպիսին են:

– Ո՞րն է այն խնդիրը, որ Հայաստանը փորձելու է լուծել Վիլնյուսյան գագաթնաժողովում:

– Շարունակել երկխոսությունը, համագործակցությունը ԵՄ հետ՝ գործունեության հիմքում ունենալով ՀՀ-ում բարեփոխումների ընթացքի, ժողովրդավարացման, մարդու իրավունքների և ազատությունների ամրապնդման, արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև շարժունակության ապահովման խնդիրները:

– Ինչո՞ւ է գաղտնի պահվում հարցը, թե ՀՀ-ն ինչ է անելու Վիլնյուսում՝ որևէ փաստաթուղթ ստորագրելո՞ւ է, թե` ոչ: Միգուցե դեռ տեղյակ չեք, թե ինչ պետք է տեղի ունենա, ու դա պետք է որոշվի զարգացումների արդյունքում:

– ԵՄ-ն բարդ կառույց է և բաղկացած է 28 երկրներից, և այդ երկրների հետ տարվող աշխատանքներում ինքներդ կարող եք պատկերացնել, թե ինչպիսի բազմաշերտ աշխատանքներ կարող են լինել: ՀՀ պարագայում ամեն ինչ հստակ է, սպասել մինչև ԵՄ-ն ԱլԳ ծրագրի շրջանակներում կհստակեցնի իր մոտեցումները: ՀՀ-ն այժմ գտնվում է ՄՄ-ին անդամակցելու գործընթացում, շարունակելու է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու իր հեռանկարային քայլերը: ՀՀ-ն իր մտադրություններն ունի ԵՄ հետ համագործակցության ճանապարհին և պատրաստ է կատարել իր հանձնառությունները:

– Վիլնյուսյան գագաթնաժողովին գնահատակա՞ն է տրվելու ԱլԳ ծրագրին:

– Ես չեմ կարծում, որ այն լինելու է գնահատականների գագաթնաժողով: Վիլնյուսյան գագաթնաժողովը փորձելու է հասկանալ և պատասխաններ տալ ԱլԳ գործունեության հետագա խնդիրներին, օրակարգին և դրանց ձևաչափերին:

– Ձեր կարծիքով` Ուկրաինայի հասարակությունն ինչո՞ւ այդքան լուրջ հակազդեցություն ցուցաբերեց իրենց իշխանությունների՝ ԱՀ ստորագրումը կասեցնելու մասին որոշմանը: Մինչդեռ մեր հասարակությունը չընդվզեց Ս. Սարգսյանի այդ որոշմանը:

– Դուք ցանկանում եք, որ ես համեմատեմ երկու անհամեմատելի երևույթները: ՀՀ ժողովուրդը շատ լավ գիտակցում է, որ գտնվում է կիսապատերազմական, փակ սահմանների պայմաններում, պայթյունավտանգ, բարդ աշխարհագրական տարածաշրջանում, ունի բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ: Ուկրաինան գտնվում է Եվրոպայի հարևանությամբ, ունի բաց սահմաններ ու ավելի հզոր տնտեսական ռեսուրսներ, ավելի քան 50 մլն բնակչություն: Այս պարագայում կարծում եմ, որ համեմատությունները տեղին չեն: Բայց մի ընդհանրություն կա, որ և ՀՀ-ն, և Ուկրաինան քաղաքական առումով կարևորում են ԵՄ հետ համագործակցությունը, բայց դրանց ձևաչափերը, խնդիրների դրվածքը և ԱլԳ նկատմամբ եղած ընկալումները տարբեր են:

– Ուկրաինայի  իշխանություններն ու ընդդիմությունը մոտ երկու շաբաթ առաջ միակամ էին ԱՀ-ը ստորագրելու հարցում: Մեզ մոտ ամբողջությամբ հակառակ պատկերն է, ընդդիմության գերակշիռ հատվածը իշխանությունների հետ միասին համաձայն են ՄՄ-ին միանալու որոշմանը: Միգուցե դա՞ է պատճառը, որ այդ երկրում իրենց կառավարության որոշման նկատմամբ այդպիսի ընդվզում առաջացավ, մեզ մոտ՝ ոչ:

– Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ էներգետիկ, անվտանգության, տնտեսական հարցերում մեզ համար խիստ շահավետ է ՌԴ հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով սփյուռքի, աշխատանքային միգրացիայի առկայությունը: Ես կարծում եմ, որ ԱլԳ-ն չի կարելի դիտարկել որպես ճամփաբաժան, որպես հակասությունների ճակատ: Հակառակը, այն շատ լավ հարթակ է համագործակցությունների համար:

– Նկատի ունենալով Հայաստանի և Ուկրաինայի որոշումները` կարելի՞ է ասել, որ ԱլԳ ծրագիրը ձախողվել է:

– Ես չեմ կարծում, որ ԱլԳ-ն ձախողվել է, որովհետև այն հենց ժողովրդավարացման և համագործակցությանն ուղղված ծրագիր էր: Իսկ այդ համագործակցության պատրաստակամությունը և ՀՀ-ում, և ԱլԳ մյուս երկրներում միշտ եղել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում