Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Թրամփի և Պուտինի զրույցն ու Հայաստանի փախուստն իրականությունից

ԱՄՆ նախագահ Թրամփը ՌԴ նախագահ Պուտինի հետ շնորհավորական հեռախոսազրույցում նրան հրավիրել է Վաշինգտոն հանդիպման: Այդ մասին հայտարարել է Պուտինի օգնականը՝ մանրամասնելով մարտի 20-ին տեղի ունեցած այդ հեռախոսազրույցի բովանդակության որոշ մասը: Նա միաժամանակ ասել է, թե հուսով են, որ Վաշինգտոնում կմնա այդ հանդիպման ցանկությունը՝ միաժամանակ նշելով, որ այդպիսի հանդիպում հնարավոր է նախապատրաստել տարվա երկրորդ կեսից ոչ շուտ:

Ամերիկա-ռուսական հարաբերության հանդեպ Հայաստանի հանրային և քաղաքական ուշադրությունը, բնականաբար, բավականին մեծ է և դյուրազգաց, իսկ հատկապես վերջին օրերի լարվածության աճի ֆոնին Հայաստանում շատ հաճախ են հնչում հարցեր, թե ինչպես կանդրադառնա Սկրիպալի թունավորման գործով սկանդալն ու դրա հետևանքով դիվանագետների արտաքսման «պատերազմը» Հայաստանի վրա: Եվ այստեղ, իհարկե, հուսադրող պատասխանները շատ չեն, բայց այդուհանդերձ, արժի թերևս անդրադառնալ հարցին, թե որքանով է Հայաստանում Արևմուտք-Ռուսաստան որևէ լարվածություն կամ դիմակայություն արժանանում, այսպես ասած, պրագմատիկ-ռացիոնալ դիտարկումների և հանգամանալից զննության՝ ռիսկերն ու հնարավորությունները չափելու համար, և որքանով են գերիշխում կարծրատիպերը, որ՝ եթե երկու ուժեղները կռվում են, ապա մեզ համար դրանում ոչ մի լավ բան չկա:

Այս մտածողությունը գերազանցապես պայմանավորված է պատմահոգեբանական կարծրատիպերով և այսպես ասած՝ սեփական խիստ ցածր ինքնագնահատականով, երբ իշխում է մտածողությունը, որ Հայաստանից առավելագույնը պահանջվում է խելոք լինել երկու գերտերությունների արանքում, լինել մեկի ստվերում և հույս ունենալ, որ մյուսը նրա հետ խնդիր չի ունենա, որ խնդիր չունենա նաև Հայաստանը: Պետք է խոստովանել, որ հայկական քաղաքական, հանրային, քաղաքագիտական մտածողության մեջ առավելապես գերակշռում է հենց այդ հանգամանքը: Իսկ դա ոչ թե քաղաքական մտքի արտահայտում է, այլ քաղաքական միտքը սպանող բարդույթ: Հակառակն ամենևին չի նշանակում, որ պետք է ոգևորվել երկու գերտերությունների, ուժային երկու բևեռների բախումից: Ամենևին: Սակայն կա երկու առանցքային հանգամանք, որոնցից մեկը արտացոլվում է հենց Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի տեսքով:

Բանն այն է, որ այդուհանդերձ, միշտ հարաբերական է երկու տերությունների բախումը, ուժային կենտրոնների հակադրությունը, որովհետև այդ ամբողջ լարվածությամբ հանդերձ, նրանք, անշուշտ, պարտադրված են նաև որոշակի գործակցության, և մենք ընդամենը ականատես ենք աշխարհաքաղաքական հարատև գործընթացի: Ըստ այդմ՝ մենք պետք է մեր միտքը վարժեցնենք հենց այդտեղ ապրելուն, ոչ թե ինչ-որ ստվերում անվտանգ և խելոք ծվարելուն: Եվ այստեղ է արդեն երկրորդ էական հանգամանքը: Խնդիրը սեփական սուբյեկտության գիտակցումն է, սուբյեկտության, այլ կերպ ասած՝ միջազգային իրավունքի մասնակցի կարգավիճակի, դրա ուժի գիտակցումը, ու նաև դրանից հրաժարվելու վտանգի գիտակցումը: Վտանգն այն չէ, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը ունեն մեծ հակադրություն: Դա վտանգի է վերածվում այն դեպքում, երբ Հայաստանը չունի սուբյեկտության ուժի և այն իրացնելու, միջազգային իրավունքի և քաղաքականության մասնակցի դերի գիտակցում թե՛ իշխանական, թե՛ հասարակական-քաղաքական էլիտաների մակարդակում: Վտանգը այստեղ է, որովհետև այդ դեպքում է պետական շահն ու անվտանգությունը մնում թե՛ հանրայնորեն և պետականորեն չձևակերպված, թե՛ նաև միջազգային ասպարեզում հայեցակարգորեն չմատուցված:

Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսում քննարկվում է ոչ թե այն, թե մենք ինչ պետք է անենք առհասարակ՝ որպես պետություն, պետականություն, որպես առանցքային տարածաշրջաններից մեկում հիմնարար դերակատարում և դիրքավորում ունեցող հանրույթ, սուբյեկտ, այլ այն, թե մենք ինչ պետք է սպասենք մեզ հետ կատարվելիքի առումով: Սա զուտ մտածողության խնդիր չէ, սա ազգային անվտանգության հարց է, որովհետև ակնառու ցույց է տալիս, որ մեր խնդիրները ոչ թե մեր քայլերի, որոշումների, այլ առաջին հերթին մեր մտքերի մեջ են, մտածողության տիրույթում, և այստեղից են սկսում վտանգները:

Մինչդեռ հասարակական-քաղաքական դիսկուրսը ոչ թե արձագանքում է այդ վտանգներին, ոչ թե գնում դրանք հաղթահարելու ճանապարհը փնտրելու, այլ գործնականում փախչում է դրանցից, և այդ իմաստով ներկայումս Հայաստանի ներքին կյանքում առաջարկվող տարաբնույթ «ճանապարհային քարտեզները» գործնականում ոչ թե Հայաստանը խնդրահարույց և վտանգավոր իրավիճակից դուրս բերելու, այլ հենց դուրս բերելու պատասխանատվությունից հմտորեն խուսանավելու «ճանապարհային քարտեզներ» են, բնականաբար՝ բարձրագոչ տրաֆարետների նուրբ ծածկի ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում