Tuesday, 14 07 2026
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞

Հայաստանի նման երկրում կենսաթոշակային նոր համակարգը չի կարող վստահելի լինել

Կենսաթոշակային կուտակային համակարգին միանալու պարտադրանքը թեև լուրջ դժգոհություն է առաջացրել, սակայն կառավարությունը հավաստիացնում է, որ բոլոր հարցերի ու մտահոգությունների պատասխանները կան:

Ընդհանուր առմամբ, կարելի է առանձնացնել վստահության և տնօրինվող աշխատավարձի չափի հետ կապված մտահոգությունները, որոնք ստիպում են աշխատողներին, նախևառաջ ծրագրավորողներին դժգոհել: Կառավարությունը յուրօրինակ պատասխաններ է տալիս, որոնք միշտ չէ, որ բավարար են:

1. Նոր համակարգի ներդրմամբ աշխատողների «մաքուր» աշխատավարձը եկող տարի կնվազի 6.6%-ով՝ մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար և ավելի շատ (մինչև 13%)՝ ավելի բարձր աշխատավարձերի դեպքում: Շատերը վարկ են վերցրել, ծախսեր նախատեսել և այժմ հանկարծակի նրանց տնօրինվող եկամուտը նվազում է՝ խախտելով բոլոր ծրագրերը:

Կառավարությունն ասում է՝ նախ այդ գումարները չեն կորում, դրանք, ըստ էության, խնայողություններ են (թեև պարտադիր), որոնք կուտակողը կստանա թոշակի անցնելիս: Բացի այդ, ըստ կառավարության, այս հարցը քննարկվում է արդեն մոտ 10 տարի, օրենքն ընդունվել է 2010-ին, ուստի մարդիկ կարող էին իմանալ, որ 2014-ից գրանցված աշխատավարձի 5%-ը փոխանցվելու է կուտակային համակարգին: Այստեղ կառավարությունն այնքան էլ ճիշտ չէ, որովհետև քննարկումներին մասնակցել են սահմանափակ թվով մարդիկ՝ հիմնականում քաղծառայողներ: Լրագրողների համար վերջին 3-4 տարիներին բազմաթիվ սեմինարներ կազմակերպվել են, նոր համակարգի մասին բազմաթիվ հոդվածներ են գրվել: Բայց նախ՝ աշխատողների մեծամասնությունը, միևնույն է, տեղյակ չէր նոր համակարգից (պարտավոր էլ չէին): Բացի այդ, մաքուր աշխատավարձի նվազման պահը հազվադեպ է շեշտվել, ուստի աշխատողների հանկարծակի գալը շատ բնական է, նրանց դժգոհությունը՝ օրինաչափ:

2. Չկա վստահություն, որ պահվող գումարները թոշակի անցնելիս կվերադառնան և կունենան նույն գնողունակությունը, ինչ կուտակվելու պահին էին: Կառավարությունը պատասխանում է՝ մեխանիզմներն ու երաշխիքներն այնպիսին են, որ անհնար է կուտակված գումարները չվերադարձնել, եթե անգամ այդ գումարների կառավարիչները (ակտիվների կառավարիչները) սնանկանան: Այսպես, կուտակվող գումարները կառավարիչների մոտ չեն կուտակվում, նրանք հասանելիություն չունեն աշխատողի անհատական հաշիվներին (փողերին) և նույնիսկ չգիտեն՝ ում ակտիվներն են կառավարում: Քաղաքացիները իմանալու են՝ ով է իրենց ակտիվը կառավարելու, բայց ակտիվի կառավարիչը չի իմանալու, թե որ աշխատողների միջոցներն է կառավարում: Փողի շարժը իրականացվելու է NASDAQ OMX-ի ու պահառու բանկերի միջոցով: Կառավարիչները միայն հրահանգում են, թե կուտակված ընդհանուր գումարները որ արժեթղթերում դրվեն:

Այսինքն՝ սա ԽՍՀՄ ավանդների նման մի բան չէ, որ բոլոր միջոցները մեկ տեղում կենտրոնացվեն և այդ մեկի (ԽՍՀՄ-ի) «սնանկացման» արդյունքում փոշիացվեն: Քաղաքացին ընտրում է երեք պորտֆել՝ բարձր, ցածր և միջին ռիսկայնության ու եկամտաբերության, որոնք էլ ակտիվի կառավարչի հրահանգով տեղադրվում են համապատասխան բաժնետոմսերում (ավանդներում, պարտատոմսերում և այլն): Եվ նա ամեն օր կարող է տեսնել իր միջոցների ու կուտակված տոկոսների չափը: Եթե թոշակի անցնելիս պարզվի, որ քաղաքացին այնքան վատ է տնօրինել իր գումարները, որ դրանք ավելի քիչ են իր վճարած 5% մասհանումներից (գնաճով ճշգրտված), ապա պետությունը երաշխավորում է այդ գումարները: Այսինքն՝ պետությունը իր տված 5%-ները չի երաշխավորում, բայց քաղաքացու վճարած 5%-ը՝ գնաճով ճշգրտված, երաշխավորում է: Մի խոսքով, կառավարությունն ասում է՝ անհնար է, որ աշխատողն իր կուտակած գումարները, գնաճի չափով ավելացված, չկարողանա հետ ստանալ:

Որքան էլ որ գումարները հետ ստանալու վերաբերյալ կառավարության պատասխանները տրամաբանական ու հիմնավորված լինեն, այնուամենայնիվ վստահության խնդիրը կապված է երկրի ընդհանուր իրավիճակի, ոչ թե առանձին վերցրած այս համակարգի հետ: Երբ չկա վստահություն ընդհանրապես պետական ինստիտուտների ու պետության նկատմամբ, չի կարող լինել վստահություն առանձին վերցրած կենսաթոշակային համակարգի նկատմամբ: Հայաստանում թեև վաղուց ավանդները երաշխավորված են, ու ոչ մի բանկ չի սնանկացել, սակայն շատ քչերն են համարձակվում տարուց ավելի ժամկետով ավանդներ ներդնել (ավանդների աննշան մասն է երկարաժամկետ): Նմանապես՝ որքան էլ հստակ լինեն պարտադիր կուտակային համակարգի երաշխիքները, երիտասարդների համար չափազանց անցանկալի է Հայաստանի նման երկրում 30-40 տարով բաժանվել իրենց գումարներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում