Friday, 10 07 2026
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք

Ի՞նչ են մտածում սահմանամերձ գյուղերի գյուղապետերը ԼՂ կարգավորման գործընթացի վերսկսման մասին

Վիեննայում նոյեմբերի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում հաղորդվում է, որ երկու երկրների նախագահները համաձայնել են խթանել խաղաղ կարգավորման ձեռքբերմանն ուղղված հետագա բանակցությունները և հանձնարարականներ են տվել իրենց արտաքին գործերի նախարարներին:

Սահմանամերձ գյուղերը մշտապես խաղաղության, անվտանգության մասին են երազում, սակայն, չեն շտապում ուրախանալ հանդիպման արդյունքներով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշեց, որ առանձնապես սպասելիքներ չունի: «Իմ պապերը գիտե՞ս ինչ են ասել, ասել են՝ թուրքի հետ ընկերություն արա, բայց փետը ձեռքիցդ մի գցի: Հիմա մենք ո՞նց կարանք վստահ լինենք, որ էն ախմախը չի կրակելու կամ որ ինչ-որ վտանգ չի լինելու: Նրանց մոտ գիտե՞ս ինչ ա կատարվում. փոքր երեխաներին սովորեցնում են, որ հայերը իրենց թշնամիներն են: Մանկապարտեզից, դպրոցից սկսած՝ բոլորին սովորեցնում են»,- ասաց նա՝ հավելելով, որ ժամանակը ցույց կտա:

Տավուշի մարզի Չինարի գյուղի ղեկավար Սամվել Սաղոյանը նշեց, որ Չինարիում առայժմ հանգիստ դրություն է, հակառակորդը չի անհանգստացնում, կրակոցներ չկան: Անդրադառնալով նախագահների հանդիպմանն ու դրա արդյունքներին՝ Սաղոյանը միայն ասաց, որ իրենք հավատ ունեն ապագայի հանդեպ: «Մենք հավատով լիքը ժողովուրդ ենք, ապագային հավատում ենք, լավատես ենք, որ ամեն ինչ լավ կլինի, խաղաղություն կլինի: Հենց էդ հավատով ենք ապրում: Եթե այդ հավատը չլիներ, այստեղ չէինք լինի, հիմա վաղուց էինք դուրս եկել այստեղից»,- ասաց նա:

Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղում ևս խաղաղ, հանգիստ վիճակ է: Գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասաց, որ եթե բանակցությունների ընթացքում դրական արդյունքներ լինեն, դա բավական դրական ազդեցություն կթողնի թե՛ իրենց հարաբերությունների, թե՛ ապրելակերպի ու սահմաններում կայունության վրա: «Բնականաբար, մենք խաղաղության կարիքը խիստ ունենք, բարիդրացիական հարաբերությունների կարիքն ունենք: Համոզված եմ, որ սա դրական քայլ էր: Թե ինչպես կլինի ընթացքը, չեմ կարող ասել, կարող եմ միայն իմ ցանկությունը հայտնել, որ խաղաղություն լինի, սահմաններն ամուր լինեն, անգամ թշնամու հետ ինչ-որ տեղ համագործակցություն եմ ցանկանում»,- ասաց նա: Հարցին՝ «թշնամու հետ համագործակցություն» ասելով՝ ի՞նչ նկատի ունի, Բադիրյանը պատասխանեց. «Այն, որ անվտանգ լինի, խաղաղ, գյուղացին հանգիստ կարողանա աշխատի, իր հողը մշակի, իր կյանքը վայելի՝ գոնե փոքր-ինչ մարդավարի»:

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասաց, որ գյուղում իրավիճակի փոփոխություն առանձնապես չկա, ինչպես նախկինում էր, հիմա էլ նույնն է: Կարմիրաղբյուրը ևս ցանկանում է օր առաջ ունենալ ամուր, անվտանգ սահմաններ: «Սահմանամերձ գյուղերին շուտափույթ պետք է դա: Սահմանում ապրելը խաղ չի, մրցույթ չի, պատերազմ չի, բանակն ուրիշ է: Սահմանամերձ գյուղում ապրողի համար հարցի շուտափույթ լուծում է պետք. ամեն մի վայրկյանը կարևոր է, ամեն վայրկյանը մեծ նշանակություն ունի: Ժողովուրդը դրան ոչ թե պարզապես սպասում է, դա կարևորագույն, առաջնահերթ հարցն է մեզ համար»,- ասաց նա:

Բարեկամավան համայնքի ղեկավար Գագիկ Աբազյանը նշեց, որ գյուղում իրավիճակը նորմալ է, կրակոցներ չկան: Անդրադառնալով նախագահների հանդիպմանն ու բանակցություններին նոր թափ հաղորդելու պատրաստակամության մասին հայտարարությանը՝ գյուղապետը միայն ասաց. «Տա Աստված… ինչ ասեմ, չգիտեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում