Friday, 24 07 2026
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26

Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկվածներին կտրամադրվի մոտ 160.000 դրամ աջակցություն. նոր նախագիծ

Ընտանեկան բռնության ենթարկված անձանց վերականգնման նպատակով Հայաստանում առաջին անգամ կտրամադրվի միանվագ ֆինանսական աջակցություն: Այն կարող է տրվել ընտանիքի՝ բռնության ենթարկված ցանկացած անդամի: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին խոսեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց, երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, Կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թանաշյանը:

«Օրենքի նախագծով ընտանիքում բռնության ենթարկված անձանց ժամանակավոր աջակցություն տրամադրելու համար բացվում է հաշվեհամար: Դրանից որոշակի դեպքերում ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվելու է աջակցություն: Նախկինում նման օրենք, ոլորտում որևէ կարգավորում, այդ թվում նաև ֆինանսական աջակցություն չի եղել: Այն կանխարգելման միջոց չէ, պարզապես աջակցություն է: Կա բռնություն, և մենք աջակցում ենք, որպեսզի մարդը կարողանա վերականգնվել այդ վիճակից»,-ասաց Թանաշյանը:

Գումարը պետք է ծախսվի կենսապահովման նվազագույն կարիքները հոգալու, տվյալ բռնության արդյունքում առաջացած առողջական խնդիրները վերականգնելու, ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով բնակելի տարածքի վարձակալության գումարը փոխհատուցելու համար: Գումարը նաև կարող է ծախսվել աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար: «Լինում են հատուկ դասընթացներ, որպեսզի այդ մարդիկ ինտեգրվեն հասարակությանը և ունենան սեփական վաստակը» ,-նշեց Թանաշյանն ու հավելեց՝ կտրամադրվի նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն՝ 155 000-160 000 դրամ աջակցություն: Այն տրվելու է միանվագ: Ողջ գումարը ձևավորվում է պետական բյուջեից, ինչպես նաև դոնոր կազմակերպությունների ներդրումներից, անհատ ձեռներեցներից:

Թանաշյանի խոսքով՝ կարգի շրջանակում չի որոշվելու, թե ովքեր են ենթարկվել ընտանեկան բռնության: Դրա չափորոշիչը տալիս է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը: Ընտանիքում բռնության ենթարկվածը ֆիզիկական անձ է, որը ըստ անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշման կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի տուժել է ընտանիքում բռնությունից: Եթե կա ոստիկանության և դատարանի կողմից որոշումը, ապա այդ մարդը համարվում է բռնության ենթարկված: Սա միակ չափորոշիչն է:

Լինելու են նաև աջակցության տրամադրման սահմանափակումներ, երբ բռնության ենթարկված անձին նույն դեպքով վերջին 12 ամիսներին արդեն իսկ տրամադրվել է ֆինանսական աջակցություն:

Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրելու վերաբերյալ որոշումը կայացնում է Լիազոր մարմնի ղեկավարը: Այդ մարմինը բավականին շատ լիազորություններ ունի, այդ թվում՝ ընդհանրական հաշվեհամարի բացումն ու տնօրինումը:

Կստեղծվի նաև Լիազոր մարմնին կից Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդը: «Խորհրդի համար գործառույթ ենք նախատեսել, որպեսզի պատասխանատվությունը կիսվի, և աշխատանքը լինի ավելի թափանցիկ: Խորհրդի կազմում նախատեսել ենք հատուկ մասնագիտացված աշխատանքային խմբի ստեղծում, որը մեծամասամբ բաղկացած կլինի մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքային խումբը կքննարկի դեպքերը և իր առաջարկներն ու եզրակացությունը կներկայացնի Լիազոր մարմնին: Դրանից հետո միայն կորոշվի՝ տրամադրել աջակցություն, թե ոչ»,-նշեց Թանաշյանը:

Նրա խոսքով ՝ աջակցությունը կտրամադրվի ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց և երեխաներին: Չկա որևէ սահմանափակում:  «Ֆինանսական աջակցություն կտրամադրվի ընտանիքի ցանկացած անդամի: Գումարը փոխանցվելու է բռնության ենթարկվածի հաշվեհամարին: Անչափահասների համար կլինի նրա օրինական ներկայացուցիչ»,-ասաց Արմենուհի Թանաշյանը:

Նախագիծը դեռ չի ներկայացվել ՀՀ կառավարություն, այժմ գտնվում է հանրային քննարկման փուլում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում