Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Ո՞ւմ է ենթարկվելու բանակը, և ինչպե՞ս են կառավարվելու ՀՀ Զինված ուժերը ապրիլի 9-ից հետո

Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ վերջին հանդիպման ընթացքում ներկայացրեց Հայաստանի Զինված ուժերի կառավարման նոր համակարգը, որը կիրառվելու է երկրի կառավարման խորհրդարանական մոդելին անցնելուց հետո: Նախագահն այս հարցի մասին խոսել էր դեռևս 2017 թ. հոկտեմբերին՝ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը ներկայացնելիս: Նախագահն ասել էր, որ զինված ուժերի արդիականացման առաջին կարևոր ուղղությունը սահուն անցումն է Սահմանադրության փոփոխություններից բխող՝ Զինված ուժերի կառավարման համակարգի նոր պայմանների: Այսպիսով, փոփոխված Սահմանադրության համաձայն՝ փոփոխության է ենթարկվում Հայաստանի Զինված ուժերի կառավարման ուղղահայացը՝ ստանալով վարչապետ-անվտանգության, խորհուրդ-կառավարություն-պաշտպանության, նախարար-գլխավոր շտաբի պետ տեսքը:

Ո՞վ է Գերագույն հրամանատարը 

Հիմա պետք է պարզել, թե որքանո՞վ է Զինված ուժերի կառավարման այս հիերարխիան արդյունավետ և որքանո՞վ է այն համապատասխանում փոփոխված Սահմանադրությանը: Հիշենք, որ 2015 թ. ընդունված Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն՝ Զինված ուժերը կառավարության ենթակայության ներքո են: Պատերազմի ժամանակ Զինված ուժերի Գերագույն հրամանատարը վարչապետն է: Ոչ պատերազմական ժամանակ, այլ կերպ ասած՝ մինչև պատերազմ հայտարարելը ԶՈւ-ն ֆորմալ իմաստով Գերագույն հրամանատար չի ունենալու: ԶՈւ զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը: Ոչ պատերազմական ժամանակ նա ենթակա է պաշտպանության նախարարին:

Նախագահի փոխարեն՝ վարչապետը

ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը չցանկացավ կարծիք հայտնել այս հարցի առնչությամբ՝ ասելով, որ իր կողմից գնահատական տալը կոռեկտ չի լինի:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անվանի գեներալը նշեց. «Նախկինում այսպես էր՝ նախագահը Գերագույն գլխավոր հրամանատարն էր, հետո գալիս էր պաշտպանության նախարարությունը, բանակի ուղեղը գլխավոր շտաբն էր: Իմ օրոք մենք այսպիսի համակարգ ենք ստեղծել: Իսկ հիմա նախագահի փոխարեն կլինի վարչապետը: Ես չեմ ցանկանա մեկնաբանել, քանի որ որոշումն արդեն կայացված է, Սահմանադրությունն է փոխվել, և հիմա, ըստ էության, վարչապետն է Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը: Նա չգիտես՝ ինչու չի կոչվում Գերագույն գլխավոր հրամանատար, բայց նա է կառավարում երկիրը»:

Մեծ փոփոխություններ չեն եղել

ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախկին անդամ Թևան Պողոսյանի կարծիքով՝ Զինված ուժերի կառավարման սխեման էապես չի փոխվելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ՝ Թևան Պողոսյանը ներկայացրեց նոր Սահմանադրությամբ նախատեսված կառավարման առանձնահատկությունները. «Սահմանադրությունը և օրենքը ասում են, որ Զինված ուժերի ամենօրյա կառավարումը ռազմական իմաստով իրականացնում է գլխավոր շտաբի ղեկավարը, իսկ նախարարը պատասխանատու է քաղաքական զարգացումների համար: Երբ առաջանում է պատերազմական իրավիճակ, վարչապետը ստանձնում է Գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունը և պարտականությունները: Իսկ Ազգային անվտանգության խորհուրդը այն մարմինն է, որտեղ կոլեգիալ սկզբունքով քննարկվում են բոլոր ռազմավարական ծրագրերը: Այնպես որ, իր իմաստով ամեն մեկն ունի իր ֆունկցիաները: Պետք է հասկանանք, որ կառավարման մեջ որևէ բան չի փոխվում, բացի նրանից, որ եթե նախկինում Ազգային անվտանգության խորհուրդն ավելի լայն հարցերի համար էր քննարկումներ կազմակերպում, ապա հիմա միայն պաշտպանական ոլորտի խնդիրներն են քննարկելու: Ըստ էության, սխեմայի մեջ մեծ փոփոխություններ չեն եղել, պարզապես եթե այսօրվա դրությամբ նախագահն ամեն օր է Գերագույն գլխավոր հրամանատար համարվում, իսկ նոր Սահմանադրությամբ՝ վարչապետն է Զինված ուժերի Գերագույն հրամանատարը, եթե պատերազմական իրավիճակ է»:

Պողոսյանը շեշտում է՝ բանակի կառավարման սխեման միշտ պետք է լինի հիերարխիկ: Այդ հիերարխիան գծված է, բայց թե այն ինչպես կգործի պրակտիկայում, կյանքը ցույց կտա:

«Ամեն դեպքում ակնհայտ է, որ այնտեղ չկան տարընթերցումներ: Կառավարման ամբողջ սխեման գրված է թղթի վրա: Թղթի վրա հասկանալի է, պարզ է: Հիմա հարցն այն է, թե իրական կյանքում դա ինչպե՞ս է աշխատելու: Դա արդեն իրական կյանքը ցույց կտա ապրիլի 9-ից հետո»,-ավելացրեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում