Իրանը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլթոնին ազգային անվտանգության գծով խորհրդական նշանակելու վերաբերյալ։ Թեհրանում բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ սա խայտառակություն է և նշանակում է, որ Վաշինգտոնը հույս ունի տապալել Իրանի կառավարությունը։
Բոլթոնի ներկայացուցիչը չի ընդունել այս արտահայտություները՝ դրանք «քարոզչություն» որակելով։
Իրանական Fars լրատվական գործակալությունը մեջբերում է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուար Ալի Շամհանիի խոսքերը, ով մարտի 25-ին ասել է, որ «գերտերության համար պետք է ամոթալի լինի, որ ազգային անվտանգության խորհրդականը աշխատավարձ է ստանում ահաբեկչական կազմակերպությունից»։
Զեկույցում Շամհանիի խոսքերը հաստատող ապացույցներ չեն նշվել, իսկ «Իրանի ազգային մոջահեդներ» կազմակերպությունը հերքում է, որ ֆինանսավորել է Բոլթոնին կամ ԱՄՆ որևիցե այլ ներկայացուցչի։









































