Monday, 13 07 2026
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի

Ռուսական սրբապատկերները Հայաստանում են. բարեգործական ցուցահանդեսի ողջ հասույթը կուղարկվի Գյումրի

Ուղղափառ մեկենասների ռուսական ակումբի նախաձեռնությամբ այսօր Ռուսական արվեստի թանգարանում բացվեց «Մկրտության սրբապատկեր. պատմություն և արդիականություն» խորագրով ցուցահանդեսը և մեկնարկեց «Մկրտության սրբապատկեր» խորագրով լայնածավալ տեղեկատվական և կրթական ծրագիրը:

Մինչև ցուցահանդեսը կազմակերպիչները լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին նախաձեռնությունից, ինչպես նաև՝ բարեգործական ակցիայից, որի ողջ հասույթը կուղղվի Գյումրիում գիշերօթիկ դպրոցի կապիտալ վերանորոգմանը՝ 107 անապահով ընտանիքների երեխաներին կացարանով ապահովելու նպատակով:

Ասուլիսի ընթացքում «Ուղղափառ մեկենասների ռուսական ակումբ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության հիմնադիրներից Անդրեյ Պոկլոնսկին նշեց, որ մի քանի տարի առաջ սրբապատկերների թիվը շատ քիչ էր, իսկ այժմ ցուցադրվում են այնպիսի սրբապատկերներ, որոնք մինչ այժմ ոչ միայն Ռուսաստանից դուրս չէին եկել, այլև հանրությունը դրանց մասին քիչ բան գիտեր. «Հայաստանում այսօր եզակի հնարավորություն է՝ տեսնել այնպիսի սրբապատկերներ, որոնք ուրիշ ոչ մի տեղ չեն եղել»:

Ինչպես փաստեց նա, այս նախագծի շնորհիվ վերականգնվել է 300 տարի առաջ գոյություն ունեցած և մեր ժամանակներում մոռացված մի շատ գեղեցիկ ռուսական ավանդույթ, այն է՝ նորածնի մկրտության կապակցությամբ նրա հասակի և ուսերի լայնությանը համապատասխան սրբապատկեր ստեղծել. «Ժամանակակից աշխարհում 300 տարի առաջ մոռացված ավանդույթը վերականգնելը նույնն է, ինչ նոր ավանդույթ ստեղծելը: Եվ դա ողջունելի է ոչ միայն ավանդույթը վերականգնելու, այլ նաև այն առումով, որ շուրջ 9000 նկարիչ այսօր աշխատանք ունի»:

Շարժական ցուցահանդեսն անցկացվում է 2005 թվականից սկսած՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության հովանավորությամբ, և արժանացել է Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնանքին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում