Sunday, 12 07 2026
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով

Ղարաբաղում Ալիև-Սարգսյան հանդիպումից ակնկալիքներ չկան

«Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը բանակցային գործընթացում կարող է որևէ առաջընթաց գրանցել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Արցախի «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ, ««Հելսինկյան նախաձեռնություն-92» արցախյան կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը՝ անդրադառնալով վաղը Վիեննայում կայանալիք Ալիև-Սարգսյան հանդիպմանը:

«Իմ կարծիքով՝ երկխոսությունը կգնա Մադրիդյան սկզբունքները թարմացնելու ուղղությամբ, որն իր էությամբ չի բավարարում Ղարաբաղի հանրությանը: Դրա հետ մեկտեղ, ես կարծում եմ, անհրաժեշտ է բարձր մակարդակի երկխոսություն վարել. դա թույլ կտա թուլացնել լարվածությունը հասարակության մեջ՝ պատերազմական հռետորաբանության կոնտեքստում»,- ընդգծեց Օհանջանյանը:

Մեր զրուցակիցն ավելացրեց, որ այս հանդիպումը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ սա երկու նախագահների առաջին դեմ առ դեմ երկխոսությունն է Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահի ներկայությամբ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո:

Կարեն Օհանջանյանն առանձնացրեց այս հանդիպման ևս մեկ կարևոր առանձնահատկություն․ «Հանդիպումն անցկացվելու է Կիևում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթաժողովից առաջ, որտեղ սառեցված հակամարտությունների վերաբերյալ արձանագրություն է ընդունվելու: Այդ հակամարտությունների թվում է նաև ղարաբաղյան հակամարտությունը: Համանախագահների համար կարևոր է սահմանել համաձայնեցված մոտեցումներ, որոնք կարտացոլվեն հռչակագրում և կբարձրաձայնվեն ԵԱՀԿ-ի նախարարական գագաթաժողովի որոշմամբ»:

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Օհանջանյանի, ո՛չ քաղաքական ուժերը, ո՛չ քաղաքացիական հասարակությունը ոգևորված չեն Ալիև-Սարգսյան հանդիպումից և առանձնահատուկ ակնկալիքներ չունեն: «Այս փուլում, կարծում եմ, հնարավոր չէ հասնել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ թեկուզև միջանկյալ համաձայնությունների»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում