Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

էրդողանի կուսակցությունը հեթ-տրիկ արեց. The Economist

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ բրիտանական The Economist պարբերականն անդրադարձ է կատարել կիրակի օրը Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններին։

Ի դեպ, բրիտանական պարբերականը ընտրություններից 10 օր առաջ նույն թեմայով հոդված էր հրապարակել, որում թուրք ընտրազանգվածին կոչ էր արել իրենց քվեն տալ գլխավոր ընդդիմադիր ուժ Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը (ԺՀԿ), որով և հարուցել էր Էրդողանի զայրույթը։

Պարբերականի թղթակից Ամբերին Զամանն այդ մասին իր հոդվածը վերնագրել է հետևյալ կերպ. «Էրդողանը հեթ-տրիկ արեց»։

Հոդվածագիրն ուշադրություն էր հրավիրում այն բանի վրա, որ խարիզմատիկ առաջնորդ ունեցող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) երրորդ անգամ անընդմեջ հաղթում է խորհրդարանական ընտրություններում։ Ավելին, ամեն անգամ նա բարելավում է իր ցուցանիշները՝ ստանալով ավելի շատ վստահության քվե։

Հիշեցնենք, որ «հեթ-տրիկ» արտահայտությունն ընդունված է ֆուտբոլում, և այդպես են անվանում մեկ խաղի ընթացքում երեք գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստին։

Ինչ վերաբերում է Էրդողանի կուսակցության հեթ-տրիկին, ապա դա հիրավի ռեկորդ է։ Ճիշտ է՝ 1946 թվականին բազմակուսակցական համակարգի ներդրումից հետո Դեմոկրատական կուսակցությունը (ԴԿ) նույնպես կարողացել է 3 անգամ անընդմեջ (1950, 1954, 1957) հաղթանակ տանել խորհրդարանական ընտրություններում, սակայն նա չի կարողացել ամեն անգամ կայուն աճ արձանագրել։

1950 թվականի մայիսի 14-ի ընտրություններում ԴԿ-ն ստացավ քվեների 52.7 տոկոսը (408 մանդատ), իսկ 1954 թվականի մայիսի 2-ի ընտրություններում՝ քվեների 57.5 տոկոսը (502 մանդատ)։ Թեև 1957 թվականի հոկտեմբերի 27-ի ընտրություններում «ԴԿ»-ն երրորդ անգամ անընդմեջ հաղթեց (հեթ-տրիկ արեց) խորհրդարանական ընտրություններում, սակայն նա չկարողացավ պահպանել այդ աճի տեմպը՝ ստանալով քվեների 47.9 տոկոսը (424 մանդատ)։

ԱԶԿ-ի ցուցանիշներն են՝ 03.11.2002 – 34.28 տոկոս և 363 մանդատ, 22.07.2007 – 46.58 տոկոս և 341 մանդատ, 12.06.2011 – 49.90 տոկոս և 326 մանդատ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում