Դերասանի վրա հարձակված շունը քիչ էր մնում խափաներ օպերային ներկայացումը Չինաստանի Ֆուցզյանի նահանգում: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Ներկայացման ժամանակ բեմ է վազել բորդեր-կոլլի ցեղատեսակի մի շուն, որն ատամներով բռնել է դերասաններից մեկի թևքից:
Տղամարդը, դուրս չգալով կերպարից, փորձել է քշել կենդանուն, սակայն շունը բաց չի թողել նրան: Արդյունքում՝ դերասանները, հանդիսատեսի քրքիջի ներքո, արիաբար ավարտին են հասցրել տեսարանը:
Հայտնվելով համացանցում, տեսանյութն ակնթարթորեն վիրուսային է դարձել: Մեկնաբանները հիացմունք են հայտնել արտիստների պրոֆեսիոնալիզմի հետ կապված, որոնք կարողացել են զսպել ծիծաղը և չխափանել ներկայացումը։








































