Sunday, 12 07 2026
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ

Ազգային կինոկենտրոնը այլևս ստեղծագործական գործունեություն չի ծավալի

Հայաստանում կինոարտադրության ոլորտը կանոնակարգելու, բարելավելու, առողջացնելու նպատակով մշակվել է կինոյին վերաբերող նոր կանոնակարգ և կառուցվածք: Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը: Նա ներկայացրեց ֆիլմերի ընտրության նոր կանոնակարգը:

«Հայաստանի ազգային կինոկենտրոնն այլևս արտադրությամբ չի զբաղվի: Այդ գործառույթն իրականացնելու են կինոարտադրողները:

Մենք ստեղծելու ենք երկու հանձնախումբ`տեխնիկական և գեղարվեստական: Տեխնիկական հանձնախմբի անդամներն ընտրվելու են կինոկենտրոնի կազմից. կարող են լինել նաև հրավիրված մասնագետներ: Ամեն մի անվանակարգի համար` գեղարվեստական ֆիլմ, վավերագրական ֆիլմ, անիմացիոն ֆիլմ, կստեղծվեն առանձին հանձնախմբեր, յուրաքանչյուր հանձնախմբի մեջ կընդգրկվի 3-5 անդամ»,- նշեց տնօրենը:

Տեխնիկական հանձնախումբը ստուգելու է հայտերի ճիշտ ներկայացման ձևաչափը, տեխնիկական և իրավական բոլոր կողմերը, ինչից հետո այդ հայտերը կներկայացվեն գեղարվեստական հանձնախմբին, որն ընտրվելու է հետևյալ կերպ:

Ինչպես տեխնիկական, այնպես էլ գեղարվեստական հանձնախմբի դեպքում յուրաքանչյուր անվանակարգ կունենա իր առանձին գեղարվեստական հանձնախումբը: Դրանցից յուրաքանչյուրն իր հերթին բաղկացած կլինի հինգ մարդուց: Ամեն մի գեղարվեստական հանձնախումբ կընտրի իր նախագահին:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը դիմելու է այնպիսի հասարակական կազմակերպությունների, ինչպիսիք են կինոմիությունը, կինոակադեմիան, գրողների, նկարիչների, կոմպոզիտորների և այլ միությունները, որոնցից ամեն մեկն իր հերքին կներկայացնի իրենց ներկայացուցիչների անունները:

Հայտերը կներկայացվեն առանց ռեժիսորների, սցենարիստների անունները բարձրաձայնելու: Այդպես կապահովվի ընտրությունների թափանցիկությունը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորման 30 տոկոսը պետք է տրվի դեբյուտային ֆիլմերին: Կինոկենտրոնն այդպիսով փորձում է երիտասարդների ներգրավել այդ բնագավառում և աջակցել նրանց հաջողություններին:

Շուշանիկ Միրզախանյանը փաստեց, որ այս տարի ֆիլմարտադրության զարգացման համար կինոկենտրոնին հատկացվել է 274 մլն դրամ, որի հինգ տոկոսը կտրամադրվի այն հայտերին, որոնք ներկայացված են որպես զարգացման փուլի հայտեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում