Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Ոստիկանությունը և ԱԱԾ-ն կդառնան վարչապետին ենթակա մարմիններ. ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովը քննարկեց և դրական եզրակացությամբ մարտի 6-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ ներկայացված նախագիծը օրենսդրական նախաձեռնությունների մեծ փաթեթ է, որը բաղկացած է 50 լրացուցիչ նախագծերից: «Մինչ այս պահը գործադիր իշխանության շրջանակում գործող մարմինների կանոնակարգումները եղել են տարբեր օղակներում՝ կառավարության որոշումներ, նախագահի հրամանագրեր, օրենքներ: Սահմանադրության 159-րդ հոդվածի լույսի ներքո, երբ շատ հստակ սահմանվել է մարմինների միասնական համակարգ, ապա մենք պետք է սահմանենք այդ ամենն օրենքով: Բնական է, որ մենք պետք է փորձեինք որոշակի միասնական ստանդարտներ սահմանել»,- ընդգծեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ դա է հիմնական պատճառը, որ որոշում է կայացվել մշակել այս շրջանակային օրենքը, որտեղ նախատեսել են թե մարմինների ընդհանուր կարգը՝ ինչպես են նշանակվում ղեկավարները, ինչպես են նշանակվում տեղակալները, նրանց կանոնադրության, հաստիքացուցակի հարցերը: «Շատ կարևոր էր նախատեսել մի կարևոր հանգամանք, որը, իհարկե, բխում է Սահմանադրությունից: Մենք սահմանել ենք, որ պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով և բնական է, որ այդ պարագայում այդ մարմինները կարող են ստեղծվել միայն օրենքով: Դա է եղել պատճառը, թե ինչու մենք սպառիչ թվարկել ենք բոլոր այդ մարմինները»,- պարզաբանեց Հարությունյանը:

Նախագծով սահմանվել են կառավարության ենթակա մարմինները, որոնք են Պետական եկամուտների կոմիտեն. Քաղաքաշինության կոմիտեն, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն. Վիճակագրական կոմիտեն, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը, Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Կրթության տեսչական մարմինը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է վարչապետին ենթակա մարմինները, որոնք են՝ Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը, Պետական վերահսկողական ծառայությունը:

Օրենքի 6-րդ հոդվածն էլ սահմանում է նախարարություններին ենթակա մարմինների ցանկը, որոնք են Նախարարությանը ենթակա մարմիններն են՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը,,

Քրեակատարողական ծառայությունը, Պրոբացիայի ծառայությունը, Փրկարար ծառայությունը, Սոցիալական ապահովության ծառայությունը, Պետական արարողակարգի ծառայությունը, Միգրացիոն ծառայությունը, Ջրային կոմիտեն, Գիտության կոմիտեն, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Զբոսաշրջության կոմիտեն, ԶՈՒ գլխավոր շտաբը, Պետական գույքի կառավարման կոմիտեն, Բարձրագույն որակավորման հանձնաժողովը, Անտառային կոմիտեն, Լեզվի կոմիտեն:

Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ «Տեսչական մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծով, որը ներառված է փաթեթում, ամրագրել են կարևոր դրույթ, որը վերաբերվում է տեսչական մարմինների արտաբյուջեներին: «Մենք ամրագրել ենք, որ տեսչական մարմնի կողմից խախտումներ հայտնաբերելու պարագայում տույժ և տուգանքներ կիրառելու դեպքում այդ գումարները չեն կարող ուղղվել արտաբյուջե: Մենք սա սկզբունքային ամրագրել ենք օրենքով, որպեսզի հետագայում որևէ մեկը չկարողանա որևէ այլ օրենքով նման բան առաջարկել»,- պարզաբանեց Հարությունյանը՝ հավելելով, որ այդ գումարները գնալու են պետական բյուջե:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում