Սուպերմոդել Հայդի Քլումը ավելի հաճախ է սկսել անկեղծ լուսանկարներ հրապարակել, ընդ որում, ամեն անգամ հագուստը նախորդ անգամվանից ավելի քիչ է լինում: Օրերս նա սելֆիով է կիսվել, որտեղ գոտկատեղից վերև մերկ է:
Իհարկե մեծամասնությունը Հայդիին «սուպեր-կին» են անվանել և «սեքսուալության չափանիշ»: Սակայն քիչ չեն եղել նաև նրանք, ովքեր չեն հասկանում 44-ամյա կնոջ՝ տեսախցիկի առջև անընդհատ հանվելու իմաստը:

Հարկ է նշել, որ ինքը՝ Հայդին, նման նկարների մեջ ոչ մի վատ բան չի տեսնում: Վերջին հարցազրույցներից մեկում Հայդին նշել էր, որ կինը պետք է իրեն ցանկալի և սեքսուալ զգա՝ անկախ տարիքից:
«Բոլորն ասում են, որ շուտով 45 եմ լինելու, որ ես պետք է ավելի համապատասխան զբաղմունք գտնեմ ինձ: Այդ պահերին ես մտածում եմ այն կանանց մասին, ովքեր 50, 60, 70 են… Մի՞թե մենք պիտանելիության ժամկետ ունենք, և ինչ որ մի տարիքից հետո մեզ այլևս չենք կարող սեքսուալ զգալ»,- ասել է Քլումը:











































