Monday, 20 07 2026
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Հայաստանում «օրենքով գողերին», «ավտարիտետներին» պատժելու քաղաքական կամք չկա. դա արեց միայն Վանո Սիրադեղյանը

«Վրաստանի օրինակը հնարավոր է մեզ համար «վարակիչ» դառնա, եթե մենք էլ Վրաստանի նման ամբողջական բարեփոխումներ անենք՝ սկսած ոստիկանական համակարգից, և քաղաքացին զգա, որ ինքն ուզում է ապրել այս երկրում․ գաղափարապես ամեն ինչ էլ կարելի անել, եթե դու ունես կամք, նպատակասլացություն՝ ինչ-որ բան իրոք փոխելու։

Վրաստանում ծփում են այդ տեսակ հանցագործություն կատարողները, բայց մեզ մոտ, բարեբախտաբար, ոչ։ Ըստ այդմ՝ մեզ մոտ կարող է ոչ թե առանձին հոդվածի կարիք լինի, այլ մենք ուղղակի հասկանանք, որ նման բաները մեր հասարակությանը վնասում են և, երբ արդեն կրթական, առողջապահական, սոցիալական, տնտեսական և այլ ոլորտներն այնքան կզարգանան, կբարեփոխվեն, որ քաղաքացին կհասկանա, որ լավագույնն է ապրել Հայաստանում, ապա այդ ժամանակ արդեն կարելի է ՔՕ-ի հոդվածներում պատիժը խստացնող դրույթներ ավելացնել և ծանրացնող հանգամանքներով մի քանի տարի ավել դատել, այսինքն՝ պատիժը կլինի առավել ծանր, սակայն նորից շեշտում եմ՝ դա միայն օրենքները փոխելով չի լինում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը։

Նշենք, որ Վրաստանի կառավարությունը նախապատրաստել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը խստացնում է պատասխանատվությունն «օրենքով գողերի» համար: «Գողական աշխարհի» հետ համագործակցությունը կարող է պատժվել մինչև ութ տարով ազատազրկման, իսկ «օրենքով գողերին» սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում: Քրեական պատիժ է նախատեսվում նաև այն քաղաքացիների համար, ովքեր տարբեր հարցերով կդիմեն «օրենքով գողերին»: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ այս օրենսդրական փաթեթով մտադիր են բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը և, պաշտպանության օրենսդրական մեխանիզմներ ստեղծել հասարակության համար:

Որքանո՞վ է հնարավոր Վրաստանի այս փորձը, այս քայլը կիրառել Հայաստանում․ Արշակ Գասպարյանի խոսքերով՝ պետք է բարենպաստ միջավայր ստեղծել, որպեսզի այս կամ այն անձը ցանկություն չունենա դառնալու «օրենքով գող» և ընդհանրապես հանցագործություն կատարող անձ։

«Մինչև մեր պաշտոնյաները, տարբեր օղակներում որոշում կայացնողները չհասկանան և չորոշեն, որ հասարակությունը և համայնքը պիտի լինի անվտանգ՝ թե հոգեբանական, թե ֆիզիկական տեսակետից, ապա որևէ օրենքի փոփոխություն որևէ բանի չի բերելու․ քանի դեռ օրենքը կիրառվում է ցանկությամբ, կիրառվում է ընտրողաբար, ապա ինչ հոդված ուզում եք ավելացրեք՝ արդյունք չի ունենալու»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում