Հոլանդացի ծրագրավորողը հավաքել է Face ID-ի նման սարք, որը ճանաչում է նրա կատվի մռութը։
Տեսախցիկով և Raspberry Pi մինի համակարգչով համակարգը տեղադրված է պատշգամբի դռների վրա։ Եթե այն շարժ է նկատում տան մուտքի մոտ, ապա լուսանկար է անում և ուղարկում այն լուսանկարների ճանաչման AWS Rekognition ամպային հարթակ։
Նեյրոցանցը «վարժեցված» է կատվի հարյուրավոր լուսանկարների ճանաչման, այդ իսկ պատճառով 100 տոկոսով ճանաչում է տան կենդանուն։ Երբ համակարգը ճանաչում է կատվին, այն ծանուցում է ուղարկում Slack, որ պետք է դռները բացել։
Ինժեներից մի քանի ժամ և 50 դոլար է պահանջվել սարքը ստեղծելու համար։