Բարձրագույն դատական խորհրդում Գագիկ Հարությունյանի գոյությունը խոսում է այն մասին, որ համակարգային լուրջ փոփոխություն է սպասվում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը:
«ՍԴ- կայացման գործում ակներև է բոլորիս համար Գագիկ Հարությունյանի դերը: Սա խոսում է այն մասին, որ այս մարդը ի զորու է համակարգային փոփոխություններ իրականացնել»,-նկատեց Մախմուդյանը:
Պատգամավորի կարծիքով երբեք Սահմանադրական դատարանը ձեռնպահ չի մնացել, եղել են խախտումներ, որոնք արձանագրել է հենց ՍԴ-ն․ «Ընտրություններից դուրս ՍԴ-ն առյուծի բաժին հասնող այլ գործառույթներ է իրականացրել, որով օրենքների վիճարկումը իր տրամաբանական ավարտն է ստացել»:
Անդրադառնալով Մարտի 1-ի հարցը ԱԺ լիագումար նիստի օրակարգ ներառելուն Մախմուդյանը նշեց․«Մարտի 1-ի հարցը լիագումար նիստի օրակարգում կարող էր չընդգրկվել, որովհետև ԱԺ լսումներին համակողմանիորեն քննարկվել էր հարցը»:










































