ԱԺ-ն այսօր՝ փետրվարի 25-ին, քննարկում է Պաշտոնական վիճակագրության մասին օրենքում փոփոխություններ անելու օրինագիծը:
Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը ներկայացրեց, որ նախագծով երաշխիքներ են նախատեսվել վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը, դիմելով Ստեփան Մնացականյանին, հարցրեց. «Կա՞ արդյոք պատասխանատվության ինստիտուտ կեղծ կամ ոչ հավաստի տվյալների հրապարակման համար: Ունե՞նք օրենքի բաց, որ վիճակագրությունը հավաստի լինի»:
Միքայել Մելքումյանի խոսքով՝ կա՛մ վիճակագրությունն է շեղված, կա՛մ գյուղատնտեսութամբ զբաղվելը պրոբլեմ է. «Եկեք ազդակներ տանք, որ մեր երկրում գյուղատնտեսությամբ զբաղվելը շահավետ է. այստեղ վճռական նշանակություն ունի վիճակագրությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































