Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Սրտի մխիթարանք. մամուլ

Ներկայացնում ենք «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի այսօրվա խմբագրականից հատված:

Ի տարբերություն Վրաստանի և Մոլդովայի, որոնք նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում պետք է Եվրամիության հետ նախաստորագրեն Ասոցացման համա­ձայնագիրը (մենք էլ այդպիսի հնարավորություն ունեինք, բայց սեպտեմբերի 3-ին դրանից հրաժարվեցինք), Ուկրաինան այդ փուլն արդեն անցել էր, և այդ համաձայնագիրը որ պետք է ստորագրեր: Այս շա­բաթվա ընթացքում դրա վերաբերյալ կասկածներ առաջացան:

Ամեն ինչ սկսվեց չորեբշաբթի օրը, երբ Ուկրաի­նայի Գերագույն Ռադան, հավաքվել էր արտահերթ նիստի և պետբ է «վերջին շտրիխները» մտցներ «եվրոպամետ» օրենքներում: Օրենքների փոփոխություններից երկուսը «ընդհանուր բնույթի» էին և վերաբերում էին դատախազությանն ու ընտրություններին՝ այս օրինագծերն առանձնապես առարկությունների չէին հանդիպում: Սակայն կռվախնձորը օրենքի նախագիծն էր, որը առավելա­գույնը պետք է ներում շնորհեր Յուլյա Տիմոշենկոյին, իսկ եթե ոչ՝ առնվազն պետք է հնարավորություն տար Ուկրաինայի նախկին վարչապետին բուժվել արտասահմանում: ԵՄ-ի համար այդ հարցը սկզբունքային է՝ մի մտածեք, որ միայն Ռուսաստանն իր կամակորություններն ունի՝ եվրոպական չինով­նիկներն ու լիդերները նույնպես սիրում են երբեմն երկու ոտքը դնել մի կոշիկի մեջ:

Սակայն Ռադայի նիստը չկայացավ, «հանկարծ» պարզվեց, որ «Ռեգիոնների կուսակցությունը» (նրանց ՀՀԿ-ն) որոշել է նիստը տապալել, հավա­նաբար «իշխանության կուսակցություններն» ամե­նուր այդպիսի սովորություն ունեն: Ուկրաինայի նա­խագահ Յանուկովիչն էլ սկսեց մշուշոտ զրույցներ վարել այն մասին, որ իր երկրի տնտեսությունը սերտորեն կապված է Ոուսաստանի հետ, որ իր գոր­ծարանների արտադրանքը չի համապատասխա­նում եվրոպական ստանդարտներին՝ կարծես այդ հայտնագործությունը նա նոր է արել: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ համաձայ­նագիր չի ստորագրի, թե՞ Յանուկովիչը պարզա­պես եվրոպացիներից հավելյալ փողեր է ուզում՝ դժ­վար է ասել: Փոխարենը հայտնի է, որ հոկտեմբե­րի 27-ին և նոյեմբերի 9-ին Յանուկովիչը երկարատև զրույցներ է ունեցել Պուտինի հետ:

 

Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում