Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ոստիկանության ակնարկը ծայրահեղ սցենարի մասին

Ոստիկանությունը նախօրեին ուշագրավ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Կոտայքի մարզի քրեական բաժնի հետախույզները տեղեկություն են ձեռք բերել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի տներից մեկում կա զենք զինամթերք: Ոստիկանությունը փետրվարի 24-ին խուզարկելով տունը հայտնաբերել է տարբեր տեսակի նռնակներ, նռնակների պայթուցիչներ, պայթուցիկ լիցքեր, դետոնատորներ, շշերով վառոդներ, ազդանշանային հրթիռի ինքնաշեն սարք, ատրճանակ, ինքնաձիգ, տարբեր տեսակի հրազենների փողեր, խլացուցիչներ, պահեստատուփեր, տարբեր տրամաչափի 800-ից ավելի փամփուշտներն ու զինամթերքի այլ տեսակներ:

Խոսքը փաստացի մի ամբողջ ջոկատի զինանոցի մասին է: Մանրամասներ չկան, թե որտեղից է զենքը, ում է այն պատկանում և այլն: Ինչպիսին կլինեն մանրամասները, հետաքրքիր է, սակայն ինքնին այդ տեղեկությունն արդեն բավական ուշագրավ է մի կողմից այն ֆոնին, որ տարածվում է փաստորեն 2018-ի ապրիլի հանգուցային քաղաքական իրավիճակին ընդառաջ, իսկ մյուս կողմից էլ այն ֆոնին, որ Հայաստանում կարծես թե այդպիսի իրավիճակներին զուգահեռ «ավանդական» է դարձել Հայաստանում «զինված խմբերի» հայտնաբերումը, կամ ահաբեկչության նախապատրաստությամբ զբաղված խմբերի մասին տեղեկությունները և այլն: Այդ ամենի ֆոնին, ապրիլին ընդառաջ ոստիկանությունը փաստորեն հայտնաբերում է զինանոց, որը ի վիճակի է ապահովել մի ամբողջ ջոկատի և դրանով հնարավոր է վարել թե տևական զինված գործողություններ, թե կազմակերպել տարբեր ահաբեկչական ակցիաներ:

Համենայն դեպս տեղեկատվության տողատակը բավականին հստակ է, թե ում է այն ուղղված, ինչ ակնարկներ է պարունակում հասցեականության տեսանկյունից, կամ իրապես ում զինանոցն է հայտնաբերված, ինչ նպատակներով է զենքը այդ քանակությամբ և տեսակով պահվել գյուղում, գուցե պարզ կդառնա քրեական գործի շրջանակում: Նաև հետաքրքիր է, որ Արագածոտնում պահված զենք զինամթերքի մասին տեղեկություններ հավաքել է Կոտայքի ոստիկանության քրեական բաժինը:

Ապրիլին ընդառաջ Հայաստանում կրքերը անկասկած թեժանում են, իսկ գուցե ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս, այն տեղերում, որտեղ ամենևին անտարբեր չեն Հայաստանի ներիշխանական դասավորությունների, ուժերի հարաբերակցության և վերջապես վարչապետի խնդրի հանդեպ: Ինչ միքս կտան այդ հետաքրքրությունները ներիշխանական և ներքաղաքական տարբեր թևերի շահերի և հետաքրքրությունների հետ, անկասկած հնարավոր են տարբեր վարկածներ ու սցենարներ:

Փաստացի, ոստիկանության հաղորդագրությունն այն մասին է, որ պատրաստ են ամենածայրահեղների: Միևնույն ժամանակ կասկածից վեր է նաև, որ ծայրահեղ սցենարների «հեռանկարները» իրավիճակը առավել վերահսկելի և կառավարելի դարձնելու մեխանիզմ են իշխանության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում