Monday, 20 07 2026
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից

Հայաստանում բնակչության եկամուտները միջինում աճել են 8, ծախսերը` 2.6 տոկոսով

Հայաստանում 2016 թվականին նախորդ տարվա համեմատ բնակչության միջին ամսական անվանական դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով աճել են 8 տոկոսով: Այս են վկայում Ազգային վիճակագրական ծառայության «Պարենային ապահովություն և աղքատություն» հրապարակման արդյունքները: Դրամական եկամուտների աճ է արձանագրվել ինքնազբաղվածությունից՝ 15.1 տոկոս, գյուղմթերքի և գյուղատնտեսական կենդանիների վաճառքից՝ 10.5 տոկոս և վարձու աշխատանքից՝ 9.1 տոկոս: Արդյունքում, ավելացել են նաև վերը նշված աղբյուրներից ստացված եկամուտների մասնաբաժիններն ընդհանուր դրամական եկամուտներում, համապատասխանաբար` 0.7, 0.1 և 0.6 տոկոսային կետերով: Ավելացել են նաև տրանսֆերտներից (5 տոկոս), կենսաթոշակներից և նպաստներից (3.1 տոկոս) և այլ եկամուտներից՝( 0.5 տոկոս) ստացված դրամական եկամուտները, սակայն վերջիններիս մասնաբաժիններն ընդհանուր դրամական եկամուտներում նվազել են, համապատասխանաբար` 0.3, 0.8 և 0.3 տոկոսային կետերով: Դրամական եկամուտների աճ է արձանագրվել նաև սեփականությունից (վարձակալում, տոկոսներ, շահաբաժին)՝ 6.1 տոկոս, սակայն վերջինիս մասնաբաժինն ընդհանուր դրամական եկամուտներում մնացել է անփոփոխ:

Քաղաքային բնակչության ընդհանուր անվանական դրամական եկամուտներն աճել են 7.1 տոկոսով: Ինչ վերաբերում է գյուղական բնակավայրերում տնային տնտեսության մեկ շնչի հաշվով անվանական դրամական եկամուտներին, ապա դրանք աճել են 8.4 տոկոսով:

Եկամուտների աճին զուգահեռ ավելացել են նաև միջին անվանական սպառողական ծախսերը տնային տնտեսության մեկ շնչի հաշվով (աճը`2.6 տոկոս): Ծախսերի մեջ ավելացել են հանրային սննդի (65.9 տոկոս), ոչ պարենային ապրանքների (8.1 տոկոս), ծառայությունների (4.8 տոկոս), ալկոհոլային խմիչքի (3 տոկոս) և չգնված սննդամթերքի (2.4 տոկոս) մասնաբաժինները: Միևնույն ժամանակ արձանագրվել է ծխախոտի (4.4 տոկոս) և գնված սննդամթերքի (4.2 տոկոս) ձեռք բերման համար ծախսերի նվազում:

Համաձայն ԱՎԾ վերլուծության` դրամական եկամուտների աճին զուգընթաց բևեռացումը ոչ թե նվազել, այլ աճել է: Այսպես, 2016թ. ամենաշատ ապահովված 10 տոկոս բնակչության դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով 17.5 անգամ գերազանցել են ամենաքիչ ապահովված 10 տոկոս բնակչության դրամական եկամուտներին (2015թ.` 16.4 անգամ):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում