ԱՄՆ իշխանությունները խոչընդոտում են իրաքյան պատերազմում Մեծ Բրիտանիայի ներգրավվածության մասին հաշվետվության հրապարակմանը՝ գրում է The Independent-ը:
Ամերիկացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ հանրությունը կարող է հստակ տեղեկություններ ստանալ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի բանակցությունների մասին, որոնք մանրամասներ կբացահայտեն բրիտանական զորքերի՝ Իրաք ներխուժելու մասին:
Զեկույցը պատրաստվել էր դիվանագետների և գաղտնի խորհրդի կազմի մեջ մտնող թագուհու անձնական խորհրդատուների հանձնաժողովի կողմից: Փորձագետները փորձել են տեղեկություններ հավաքել, որոնք թույլ են տվել Բլեերին որոշում ընդունել ներխուժման մեկնարկի մասին:
Ամփոփիչ զեկույցը պետք է հրապարակվեր 2013-ի վերջին, սակայն բրիտանական և ամերիկյան իշխանությունները հրաժարվել են համագործակցել հետազոտողների հետ և պահանջել են հեռացնել տեքստի որոշ հատվածներ:







































