Monday, 20 07 2026
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

Սերժ Սարգսյանն ընդունել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 23-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի Նջակային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել Հայաստանի և Մադագասկարի միջև վերջին շրջանում հարաբերությունների որոշակի ակտիվությունը հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները լավագույնս համագործակցեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում՝ միմյանց աջակցելով կազմակերպության նախագահությունը ստանձնելու հարցում:

Նախագահը հույս է հայտնել, որ Մադագասկարը, որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամ, ամենաբարձր մակարդակով կմասնակցի ս.թ. հոկտեմբերի 11-12-ը Հայաստանում կայանալիք գագաթնաժողովին, որի շրջանակում նախատեսվում է կազմակերպել նաև գործարար համաժողով՝ ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներգրավվածությամբ։ Զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ գործարար համաժողովը կարող է լավ հնարավորություն ընձեռել զարգացնելու Հայաստանի և Մադագասկարի տնտեսական հարաբերությունները։

Նշելով, որ աշխարհագրական հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցություն զարգացնելու համար՝ Նախագահ Սարգսյանն արտգործնախարար Անրի Ռաբարի Նջակայի, ինչպես նաև ս.թ. մայիսին նախատեսված՝ Մադագասկարի նախագահի այցելությունները լավ առիթ է համարել փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարը քննարկելու համար:

Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ իր երկրի նախագահի առաջիկա պետական այցը Հայաստան նոր թափ և գործնական բնույթ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին հատկապես տնտեսական ոլորտում, որտեղ փոխգործակցության զգալի ներուժ կա զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և մի շարք այլ ճյուղերում: Նախարարը տեղեկացրել է, որ այդ նպատակով նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան կժամանեն Մադագասկարի գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև պատգամավորներ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցած Հայաստանի օրենսդիր մարմնի հետ սերտ միջխորհրդարանական կապեր ձևավորելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում