Saturday, 25 07 2026
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

Ինչ է պահում Սերժ Սարգսյանը

ՀՀԿ ԳՄ նախօրեին տեղի ունեցած նիտսից հետո կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասելով, թե քննարկել են նաև Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթը, այն բնորոշել է ծրագրային: Խոսքը Անվտանգության Մյունխենի ամենամյա հեղինակավոր համաժողովում Սերժ Սարգսյանի ելույթի մասին էր: ՀՀԿ խոսնակը այն փաստորեն գնահատում է ծրագրային, կամա, թե ակամա մատնելով Սերժ Սարգսյանի քաղաքական որոշակի պլանները:

Բանն այն է, որ փոքր ինչ անհամամասնություն կա հեռացող նախագահի և ծրագրային ելույթ ունեցող նախագահի միջև: Մյուս կողմից ըստ էության այլևս երևի թե որևէ մեկը չի կասկածում, որ Սերժ Սարգսյանը հեռացող նախագահ չէ, կամ որպես նախագահ հեռացող է, սակայն մնացող է որպես վարչապետ: Ամբողջ հարցն այն է, թե դրանով հանդերձ, Սերժ Սարգսյանն ինչու՞ վերջապես չի հայտարարում, որ պատրաստվում է մնալ վարչապետ: Դա զուտ ինտրիգը երկարաձգելու քմահաճություն է, թե՞ Սերժ Սարգսյանն այդուհանդերձ ունի խնդիր և իրականում ազդակները, որոնք գնում են բոլոր ուղղություններով՝ որ Սարգսյանը ծրագրում է մնալ, ըստ էության ունեն բոլորովին այլ նպատակ՝ քողարկել հենց նույն մնալու հետ կապված Սերժ Սարգսյանի ավելի լուրջ խնդիրները: Այսինքն, Սերժ Սարգսյանը ոչ թե ինտրիգն է պահում՝ լռելով վարչապետական մտադրության մասին, այլ պահում, քողարկում է խնդիրները այդ ճանապարհին:

Վերջին հաշվով, Սարգսյանը հիանալի է պատկերացնում Հայաստանի իշխող համակարգը, իշխող մեծամասնության բնույթն ու շարժառիթները և լավ է գիտակցում, որ, եթե այդ մեծամասնության մոտ ցուցաբերվի փոքր ինչ թուլություն, առաջանան փոքր ինչ կասկածներ, դա կարող է բերել այդ մեծամասնության կառավարման խնդիրների, ինչն էլ իր հերթին կառաջացնի շղթայական բարդություններ վարչապետի պաշտոնը ստանձնելու գործընթացում, այն բերելով ընդհուպ ֆորս-մաժորի հավանականության կամ ռիսկի:

Խնդիրը լոկ այն չէ, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկը չի ցանկանում, որպեսզի Սերժ Սարգսյանը մնա վարչապետ: Իրավիճակը բոլորովին այլ է և Սերժ Սարգսյանը վերջնական որոշումը հռչակելուց առաջ պետք է հնարավորինս հաշվարկի այդ որոշումից բխող պատասխանատվության շրջանակը, թե ինչ մոտ և միջնաժամկետ մարտահրավերներ ու ռիսկեր կան, որոնք կմնան 2018 թվականի ապրիլի 17-ին նշանակվող վարչապետի վրա: Իսկ քանի որ գործընթացները ներկայումս փոխվում են սրընթաց, Սերժ Սարգսյանը բնականաբար դրանց կհետևի և կհաշվարկի դրանք մինչև ամենավերջին օրը, և նույնիսկ այդ օրը կայացրած որոշումը թերևս չի կարող լինել նրա համար երաշխավորված ճշգրիտ:

Հետևաբար, Սարգսյանը ներկայումս հղելով անբեկանելիության և անփոխարինելիության ազդակներն իշխող մեծամասնությանը, այդուհանդերձ մինչև վերջին պահը թերևս չի կողմնորոշվի, թե որն է առավել ճկուն ու հեռանկարային՝ մնալ և կանգնել ավելի ու հեռանալու անհրաժեշտության առաջ, թե հեռանալ և պահպանել ուշ, թե շուտ վերադարձի առավել շահեկան հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում