Sunday, 12 07 2026
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով

ՀՀԿ-ում ոչ միայն բնազդաբար քվեարկում են, այլև ծափահարում. Թովմասյանի հեռանալու առիթով «բոլորը ուրախ էին». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ոչ միայն մեխանիկորեն և բնազդաբար քվեարկում են, նույն սկզբունքով էլ ծափահարում են։ Երեկ, երբ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական է տվել հանձնաժողովի նախագահի պաշտոնից, դահլիճում, հատկապես ՀՀԿ-ական շարքերից, բուռն ծափահարություններ հնչեցին։

Թովմասյանը միջանցքում կատակում էր, թե իր հեռանալու առիթով ուրախ են բոլորը։ Ինչպես հայտնի է, նա շուտով կտեղափոխվի ՍԴ՝ նախ անդամի, հետո՝ նախագահի պաշտոնում, ինչի պատճառով էլ հրաժարական ներկայացրեց պետաիրավականի ղեկավարի պաշտոնից։ Դահլիճում ամենաբուռն ծափահարողները՝ օդիոզները, թերևս ավելի ուշ գլխի ընկնելով, թե ինչ են արել, որոշել էին Թովմասյանի սիրտը շահել։

ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի սենյակում Հրայր Թովմասյանի համար «հրաժեշտի ցերեկույթ» էին կազմակերպել հին ու ավանդական ձևով։ Կոնյակի բույրն էլ տարածվել էր միջանցքով մեկ, այնտեղ էին ՍԱՍ-ի Արտակը՝ Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը՝ Նեմիրոֆի Արմանը, Միհրան Հակոբյանը, Կարեն Ավագյանը և ուրիշներ։ Սակայն Հրայր Թովմասյանը սենյակից դուրս գալուց հետո վստահեցրեց, որ ինքն անձամբ ալկոհոլ չի օգտագործում։ «Ինչ-որ մի փուլ կար, որ օգտագործում էի, հիմա ընդհանրապես չեմ օգտագործում: Կերուխում չի եղել, մենք ընդամենը սուրճ ենք խմել»,- ասաց նա»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում