Thursday, 16 05 2024
Ազգային բանկը 60 մլն դոլար է վաճառել. լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Շիրակի պետհամալսարանի ռեկտորը «մուտիլովշչիկ» է․ ինչու է համալսարանի դասախոսը հացադուլ հայտարարել

Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել: Ընդ որում՝ հացադուլը հայտարարվել է համալսարանի լսարաններից մեկում։

Հովհաննես Խորիկյանը հացադուլ է հայտարարել՝ բողոքելով համալսարանի ռեկտորի հերթական անօրինականությունների դեմ: Ռեկտորը, կոպտորեն խախտելով բուհի կանոնադրությունը, այսօր կազմակերպում է մի շարք ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրություն, այն դեպքում, երբ դրա իրավունքը, ըստ կանոնադրության, չունի: Դասախոսը պահանջում է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպում, կամ նրա կողմից` բուհում կազմակերպվող անօրինական ընտրությունների բեկանում, մինչև հարցը հետագայում քննարկվի և օրինական կարգով լուծում ստանա:

Շիրակի պետհամալսարանի դասախոս, գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ փետրվարի 5-ին, սոցիալական գիտությունների և իրավագիտության ֆակուլտետի խորհրդի նիստի ժամանակ, որի անդամ է նաև ինքը, երկու պրոռեկտորների ներկայությամբ բարձրաձայնել է բուհի խնդիրների մասին, ըստ որի՝ բուհի ֆակուլտետների դեկաններին ընտրում է ֆակուլտետային խորհուրդը, հաստատում՝ բուհի գիտխորհուրդը, սակայն դրանից հետո էլ պարոն Մինասյանը կամայական որոշումներ է ընդունել։

«Նա իրավունք չունի նման բան անելու, նույնիսկ որևէ ստորակետ հանելու կամ ավելացնելու, քանի որ կանոնադրությունը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից»,- նշեց Համբարյանը։

Նշենք, որ Շիրակի պետհամալսարնի ռեկտոր, Շիրակում ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, արձագանքելով հացադուլի փաստին, նշել է, որ հացադուլ հայտարարած Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը ունեն իրենց հովանավորները, ովքեր էլ ուղղորդում են նրանց:

Այս արձագանքը, սակայն, Համբարյանի համար զավեշտալի է և «մուտիլովկայի» ժանրից։ «Բացարձակ չզարմացա, երբ ծանոթացա Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի արձագանքին՝ Հովահաննես Խորիկյանի հայտարարած անժամկետ հացադուլին՝ կապված ռեկտորի հերթական անօրինականությունների հետ։ Սահակ Մինասյանը իր պարզաբանման մեջ բացահայտել է, որ բուհի ներկայիս կանոնադրությունը բացարձակ կապ չունի բուհի հետ… Մտադրություններ չունեմ մեկնաբանելու կրթական գործի Կոլումբոս ռեկտորի անհոդաբաշխ մտքերը, քանի որ իրեն հարգող յուրաքանչյուր ոք դա կանտեսի. Սահակ Մինասյանի այս անգրագիտությունը և տգիտությունը մեկնաբանելը ժամանակի վատնում է»,- ասաց Համբարյանը՝ հավելելով. «Ինձ ավելի հետաքրքրեց սույն ստախոսի այն միտքը, որ Հ. Խորիկյանը 2016 թ-ի ամբիոնի վարիչի ընտրություններում պարտվել է… Ինչպես ասում են, սա սովորական սուտ չէ… Ես կասեի՝ սա Սահակ Մինասյանի հերթական լկտի «մուտիլովշչիկությունն» է։ Հետաքրքիր է՝ ո՞ վ է այս ապատեղեկատվության հեղինակը, ո՞վ է հնարել այս թվերը, որ Սահակ Մինասյանն էլ կրկնի։ Շատերը կարող են ինչ ասես հնարել և զրպարտել մարդկանց, բայց իրենց թույլ չեն տալիս։ Բոլորը չեն կարող լինել Սահակ Մինասյան, որը, համոզված եմ, եթե պահանջես ապացույցներ, ապա չի էլ ներկայացնի։ Կարևորը՝ այդ պահին բոլորին խաբելն ու մոլորեցնելն է։ «Միամիտ» Սահակ Մինասյանին տեղեկացնեմ, որ իր նախընտրելի թեկնածուին ամբիոնի 24 դասախոսներից ընդամենը մեկն է ձայն տվել, բացի իրենից։ Ի գիտություն հայտնի կաշառակեր Սահակ Մինասյանի, հավելեմ, որ բացարձակ զարմացած չեմ նրա մեկնաբանությունից. «Նմանը նմանին է պաշտպանում»։

Աշխատանքի ժամին Խորիկյանի հացադուլը մեկնաբանելով, «մուտիլովշչիկ» Սահակ Մինասյանը իրեն ավելին է թույլ տվել, քան ինքը կարող է։ Իսկ հետաքրքիր է, ուրիշի պատասխանատվության մասին բարձրաձայնող ռեկտորը կարող է ասել, թե աշխատանքային օրերին և աշխատանքային ժամին ինչո՞ւ է թրև գալիս երևանյան սրճարաններում։ Երևի դրա համար է 785 հազար դրամ աշխատավարձ ստանում։

Հ. Գ. Խորհուրդ կտամ Սահակ Մինասյանին այսուհետ շատ զգույշ լինել ապատեղեկատվություն տարածելուց։ Ես կարող եմ բավական մանրամասնորեն բացահայտել պարոն Մինասյանի թե՛ բուհական, թե՛ դպրոցական գնացուցակները՝ ապացույցներով»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում