Tuesday, 21 07 2026
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Բուլղարիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը:

Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Ռումեն Ռադևին և տիկին Դեսիսլավա Ռադևային դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռումեն Ռադևի առանձնազրույցը:

Ողջունելով նախագահ Ռադևին Հայաստանում՝ Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բուլղարիայի նախագահի այցը Հայաստան կընթանա հաջողությամբ, և նախագահ Ռադևը կվերադառնա բարեկամ Բուլղարիա ջերմ տպավորություններով և ձեռքբերված պայմանավորվածություններով:

«Թեև շուրջ տասը տարի է անցել իմ պաշտոնական այցից Բուլղարիա, ես այդ այցը հաճույքով եմ հիշում, որովհետև այն լի էր ջերմությամբ, լի էր բազմաթիվ բարեկամական դրսևորումներով: Գոհունակությամբ ուզում եմ փաստել, պարո՛ն նախագահ, որ այս 25 տարիներին մենք ունենք լուրջ ձեռքբերումներ: Եվ թեև մեր երկու երկրների միջև առկա ներուժը ամբողջությամբ չենք օգտագործել, բայց այդ ձեռքբերումներն օրինաչափ են: Օրինաչափ են, որովհետև մեր հարաբերությունները հիմնված են պատմական լավ բարեկամության վրա:

Պարո՛ն նախագահ, օգտվելով այս լավ առիթից, ցանկանում եմ շնորհավորել Բուլղարիային Եվրոպական միության խորհրդում նախագահության կապակցությամբ և մաղթել ձեզ հաջողություններ ձեր նախագահության առաջնահերթություններն իրականացնելու գործում: Դա նաև կարևոր է մեզ համար, որովհետև մենք էլ ձգտում ենք մերձենալ Եվրոպական միության հետ:

Մեկ անգամ ևս բարի գալուստ Հայաստան»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Բուլղարիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստան այցելելու հրավերի համար՝ ընդգծելով, որ մեծ գոհունակությամբ է ընդունել այն:

«Մեր երկու երկրների միջև փոխհարաբերությունները պարզապես բարեկամական չեն՝ դրանք, իսկապես, բարեկամական են պատմական առումով: Ինչպես Դուք ասացիք՝ մեր երկու ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն իրենց պատմական ճակատագրի հարցում և նրանք միմյանց նկատմամբ մեծ հարգանք ու սեր են տածում: Մենք նույնիսկ պարտական ենք մեր ժողովուրդներին, որովհետև նրանք մեզնից ակնկալում են ավելի դինամիկ փոխհարաբերություններ: Ձեր հրավերով և այս այցով մենք իրականում բացթողում ենք լրացնում՝ նկատի առնելով, որ տասը տարի նմանատիպ այց չի եղել: Իսկ դա լավագույն նախադրյալն է, որպեսզի զարգանան մեր փոխհարաբերությունները բոլոր բնագավառներում: Ես շատ ուրախ եմ, որ այս այցը կունենա կոնկրետ չափելիություն: Ակնկալում եմ, որ այսօր կստորագրենք համագործակցության չորս շատ կարևոր փաստաթուղթ: Ես իմ պատվիրակության կազմում ունեմ նաև չորս հոգի, որոնք մեր ամենակարևոր կազմակերպությունների նախագահներն են, և այդ առումով ակնկալիքներ ունեմ, որ իսկապես կակտիվանան մեր փոխհարաբերություններն առևտրատնտեսական ոլորտում»,- նախագահ Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի ժամանակ ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում