Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

«Գնա մեռի, արի սիրեմ», թե՞ «գնա խոպան, արի սիրեմ»-ի սկզբունքով

Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.«Հայաստանի իրավապահ և քննչական մարմիններին թերևս դուր եկավ ու նույնիսկ հիացրեց «վերադաս» Ռուսաստանի համապատասխան մարմինների վերաբերմունքը ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ: Վերջինս այս տարվա ամռանը Ռուսաստանում սարսափելի դժբախտության մեջ էր հայտնվել ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ, երբ սեփական կյանքի գնով փորձելով խույս տալ մարդատար ավտոբուսից՝ իր բեռնատար ավտոմեքենայով, այնուամենայնիվ, բախվել էր ավտոբուսին, ինչը մարդկային կորուստների պատճառ էր դարձել: Հիվանդանոցում դեռևս շոկային վիճակում գտնվող Հարությունյանին քննչական մարմինները բռնի ուժով կանացի խալաթ էին հագցրել և ստիպողաբար տարել էին դատական դահլիճ: Ողջ հայությունը ցնցված էր: Սարսափելի իրողության առնչությամբ հետևեց նաև մեր նախաձեռնության հայտարարությունը:

Այժմ, սակայն, նույն գործելակերպը սրբորեն կիրառվում է ՀՀ քննչական և իրավապահ մարմինների կողմից, սակայն այս պարագայում ոչ թե շարքային քաղաքացու, այլ հայ մեծանուն արվեստագետ, տաղանդավոր դերասան և մտավորական Վարդան Պետրոսյանի նկատմամբ, ով սույն թվականի դեկտեմբերի 20-ին հայտնվեց նմանատիպ դժբախտության մեջ, որը, ցավոք, ավարտվեց երկու երիտասարդների մահվան ելքով:

Դեռևս վերակենդանացման բաժնում ծանր վիճակում գտնվող արվեստագետի հանդեպ սկսվեց կազմակերպված դավերի նյութումը և բռնաճնշումների իրականացումը հենց այն մարմինների կողմից, որոնք սերտել էին Ռուսաստանում հայ քաղաքացու նկատմամբ բնռաճնշումների և ծաղրուծանակի մեխանիզմենրը իրենց հարգելի կոլլեգաներից:

Բնական է, որ դժբախտ պատահարը իշխանությունների համար առիթ է ծառայել ևս մեկ ճշմարտախոս մտավորականի շարքից հանելու, ստորացնելու և առհավետ լռեցնելու համար: Այդ պատճառով էլ ականատես ենք լինում Վարդան Պետրոսյանի դեմ աշխատող քննչական ոհմակի կողմից իրականացվող կասկածելի քայլերի, կազմակերպված գաղտնալսումների, տարաբնույթ իրավախախտումների և դատական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների անտեսման դեպքերի https://www.youtube.com/watch?v=R0eoWfRHBVM#t=712:

Այս համատեքստում կարծես արդեն բնական են թվում այն զարհուրելի իրողությունները, որ ինչ-որ մի քննիչ, իր չափերը չճանաչելով, իրեն իրավունք է վերապահում ծաղրել և անվանարկել հռչակավոր դերասանին, իսկ դատարանը իրավական դաշտի հետ քիչ առնչություն ունեցող և անտրամաբանական որոշումներ է կայացնում: Կարելի է եզրակացնել, որ եթե Վարդան Պետրոսյանին նույն դժբախտությունը պատահեր արտերկրում, ապա ՀՀ պետական համակարգի բազմաթիվ օղակներ բոլորովին այլ կերպ կարձագանքեին, քան այժմ:

Խորապես ցավակցելով զոհվածների հարազատներին՝ միաժամանակ պահանջում ենք պատշաճ ՄԱՐԴԿԱՅԻՆ պայմաններ ապահովել արդարադատության իրականացման համար՝ հաշվի առնելով այն բացահայտ հանգամանքը, որ Վարդան Պետրոսյանը չի խուսափում պատասխանատվությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում