Wednesday, 15 07 2026
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը

Խորհրդարանական խմբակցությունների մտորումները Իշխան Զաքարյանի պաշտոնավարման շուրջ

Ազգային ժողովի խմբակցությունները նոյեմբերի 11-ին քննարկում են Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածության հարցը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց ՎՊ հայտնի բացահայտումներց հետո նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ Իշխան Զաքարյանը խիստ քննադատության էր ենթարկվել, իսկ դրանից հետո առաջադրվում է կրկին ՎՊ նախագահի պաշտոնում: «Շատ անդուր իրավիճակ է, մեր համար էլ է անդուր, պարոն Զաքարյանի համար էլ: Տեսնել խորհրդակցության ժամանակ տեղի ունեցած թատրոնը, հետո ականատես լինել այստեղի թատրոնի շարունակությանը, անդուր է»,- ասաց Փոստանջյանը: Նա կարծիք հայտնեց, որ Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի և Իշխան Զաքարյանի միջև քննարկում չի եղել. նրան կանչել էին, որ ասեն՝ սխալ է: Պատգամավորի կարծիքով՝ այդ ամենից հետո Զաքարյանը պետք է չընդուներ վերաառաջադրման առաջարկը, այլ իր մեջ համարձակություն գտներ, «թքած ունենար»: «Պետք է թքած ունենայիք Ձեր տան վրա էլ, ասեիք, որ չեք ցանկանում առաջադրվել, որովհետև այլ տարբերակով քննարկում անցկացնելու հնարավորություն չունենք: Պարոն Աբրահամյանն էլ պետք է գնար Ձեր հետևից… Ես շատ եմ ցանկանում, որ լինեք քաղաքացի, խոսքի տերը, բայց մենք չտեսանք դա, իսկ գալ ու ընթերցել Սերժ Սարգսյանի բառերը, տգեղ է»,- ասաց նա՝ նշելով, որ «Ժառանգություն»-ը դեմ է քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ չկան մեխանիզմներ, որ կարողանան թղթի վրա չթողնել Սահմանադրությունը, օրենքները: Նրա խոսքով ՝Վերահսկիչ պալատը սահմանադրականություն իրականացնող գլխավոր մարմին է, որը պաշտոնապես կասկածելու իրավունք ունի, իսկ նախագահը պետք է ապահովի բնականոն գործունեությունը, ոչ թե միջամտի, մինչդեռ իրականում ամեն ինչ խախտված է: «Մենք էլ այստեղ անընդհատ կրկնում ենք, թե ՎՊ-ն անկախ մարմին է, բայց էդ անկախութունից բան չմնաց: Անկախության չեզոքացումը տեղի ունեցավ մեր աչքի առաջ: Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ՎՊ-ն սկսեց պաշտպանվել, որովհետև հայտնվեց լուրջ ճնումների տակ, չդիմացավ էդ ճնշումներին: Ու ակնկալել, թե վերահսկում կիրականացնի…»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր էլ չի կարելի երաշխավորել, որ Վերահսկիչ պալատը կշարունակի այն, ինչ սկսել էր: Վերահսկողությունն ապահովելու համար Ռուստամյանն առաջարկեց ձևավորել իշխանական համակարգում հակակշռում՝ ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգ, Վերհսկիչ պալատը տալ ընդդիմությանը: ՀՅԴ անդամի համոզմամբ՝ խնդիրը համակարգի մեջ է, ոչ թե անձի: Ռուստամյանը նշեց, որ իրենք անիմաստ են համարում իրենց մասնակցությունը թեկնածության քվեարկությանը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ նույն ամբիոնից ամիսներ առաջ քննարկում էին 2012 թ. ՎՊ հաշվետվությունը, մինչդեռ այսօր տոնայնության փոփոխություն կա: Ըստ նրա՝ տեղի է ունենում հանդարտ, երբեմն նույնիսկ մտերմիկ խոսակցություն, ինչից ակնհայտ է դառնում, որ քննարկման մասնակիցների մեծամասնությունը՝ իշխանական հատվածը, որոշակի դասեր է քաղել Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցությունից։ Փաշինյանը կրկին հիշեցրեց Զաքարյանի առանձնատան խորհրդավորությունն ու ներդրողների մասին պնդումները՝ նկատելով, թե խոսքը տան մասին է, ոչ թե գործարանի, որ ներդրողներն իրենց միջոցներն ուղղեն դրան: «Ավանդույթ է կառավարման համակարգում. ինչ-որ հարց ես տալիս, պատասխան են տալիս, մտածում են, թե նույն հարցը հո անընդհատ չեն տալու, ցրենք, ասենք, թեման փոխենք։ Ո՛չ, պարոն Զաքարյան, ես պնդում եմ, որ Դուք, որպես ՎՊ նախագահ…»,- ասաց նա, ապա, նկատելով, որ վերջինս չլսելու է տալիս, բարձր կանչեց՝ «Պարո՛ն Զաքարյան»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղից միջամտեց, սակայն Փաշինյանը, Սահակյանին ևս դիմելով, ասաց, որ իրեն պարտավոր են լսել թե՛ Զաքարյանը, թե՛ ինքը՝ Սահակյանը, և խնդրեց չխանգարել։ «Դուք տուն եք կառուցել, թե արտադրամաս, ի՞նչ… Մի հատ էլ սենց հարցնեմ՝ ինչ է նշանակում՝ տանս համար ներդրում են արել։ Ասեք՝ մեր քաղաքացիները իմանան՝ այդ ինչ պետք է անեն, որ միջազգային ներդրողները գան ու տներում ներդրումեր անեն»,- ասաց նա՝ միաժամանակ մյուս պաշտոնյաներին կոչ անելով օգտվել նույն մեթոդից:

Փաշինյանը, եզրափակելով իր ելույթը, նկատեց, որ հիմա Իշխան Զաքարյանի ձեռքի թղթերի տրցակն ակնհայտորեն բարակել է, ձայնի տոնը՝ նույնպես, ասելիքը քչացել է, իսկ պատճառները չի կարող ասել: «Հարց եմ տալիս Իշխան Զաքարյանին՝ որտեղի՞ց է քեզ այդ հարստությունը, իսկ դրան պատասխանում է Սերժ Սարգսյանը: Նա ուղիղ նայում է Իշխան Զաքարյանին և ասում՝ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե Հատուկ քննչական ծառայությունը կարծիք հայտնի ՎՊ-ի նախագահի վերաբերյալ։ Այն, որ Իշխան Զաքարյանն այսօր այստեղ է, նշանակում է, որ նա երաշիքներ է ստացել, որ ՀՔԾ-ն որևէ կարծիք չի արտահայտելու իր ունեցվածքի, գործունեության, կյանքի վերաբերյալ։ Սա նշանակում է, որ Իշխան Զաքարյանն էլ իր հերթին հանդես է եկել պատասխան երաշխիքներով»,- ասաց Փաշինյանը, ապա տեղեկացրեց, որ դեմ է քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը քվեարկությանը չի մասնակցելու, որպեսզի չմասնակցեն հանրապետական այս ֆարսին՝ հետագայում ընդդիմությանը պախարակելու առիթ չտալու համար:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ քանի դեռ մեր երկրում սահմանափակ թվով մարդիկ են որոշում անմեղին և մեղավորին, և բյուջետային չարաշահումների ոլորտում որևէ բան չի փոխվելու, սակայն ԲՀԿ-ն անվստահություն չի հայտնում, քանի որ այդ դեպքում կծածկեն բյուջետային չարաշահումների վերաբերյալ բացահայտումներ անելու հնարավորություններից մեկը: Զոհրաբյանը նկատեց՝ իրական պատասխանատուները պիտի պատժվեն, ոչ թե մանր սլաքավարները: «Մենք հավատում ենք, որ այս ՎՊ-ն կարող է հասցնել ավարտին, որ մեղավորները պատժվեն: Մենք այդ լիազորությունները կտանք, սակայն քանի դեռ երկրում գործում է այն համակարգը, որ գործում է, և մեկ հոգի է որոշում՝ ով է մեղավոր, ով պիտի պատժվի, ես կարծում եմ՝ մենք պիտի այդքան խստապահանջ չլինենք: ԲՀԿ-ն գտնում է, որ պիտի համագործակցել ՎՊ-ի հետ, եթե նա շարունակելու է բյուջետային գանձագողերի հայտնագործումը»,- ասաց նա: Զոհրաբյանը նշեց, որ ինքն, իհարկե, ռոմանտիկ չէ, բայց տեսնելով, թե ինչ արագությամբ է բլուրվում այս արատավոր համակարգը՝ հավատում է, որ մի օր ունենալու ենք անկախ մարմիններ, որոնք իրոք պատասխանատվություն կկրեն իրենց արածի ու չարածի համար:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, արձագանքելով հնչած կարծիքներին, նշեց. «Երանի թե էս համակարգը չփլըզվի, մենք սկսել ենք մեր աղճատված կամ չաղճատված մտքերով ներկայացնել մեզ իբրև հանրության պահանջ: Քննարկումներ են լինում, աշխատանքային պրոցես է, մենք պիտի ուրախանանք, որ պրոցես է, քննարկում կա, գնահատական կա: Էդքան դատապարտում եք, որևէ մեկդ դատախազությանը մի գրություն գրեք, ինչի՞ եք ամեն ինչ բարդում Իշխան Զաքարյանի վրա և փորձում դրանով ձեր անգործությունն արդարացնել, երբ մի կառույց տարիներ շարունակ նույն բացահայտումն է արել, նույն հաշվետվությունն է տվել, ինչպես վերջին ժամանակում: Վերջին հաշվետվությունում պարզ դարձավ՝ նա և՛ իշխող կողմին է քննադատում, և՛ ընդդիմությանը: Ես չեմ կարծում, որ պիտի վախենա մեզանից և բացահայտումներ չանի»,- ասաց նա: Սահակյանը նշեց, որ Հանրապետականը սատարում է, բայց ոչ այն բանի համար, որ ինչ ուզենա՝ անի, այլ որ այդ բացահայտումներն անի, սա է իրենց դրսևորման ձևը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք գոհ են այդ անկախ մարմնի աշխատանքից, և կողմ են քվեարկելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում