Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

«Անբարոյականություն է. քանդում են, որ ախոռը մեծացնեն»․ «Զվարթնոց»-ի հին շենքն ամբողջությամբ կքանդվի

«Այդքան քննադատություններից,  քաղավիացիայի գլխավոր վարչությանը, նախագահին ու վարչապետին ուղղված նամակներից, տարբեր փորձագետների ու ճարտարապետների կողմից բազմիցս հնչեցված բացասական կարծիքներից ու դժգոհությունից հետո նորից  ներկայացվեց այս նախագիծը, որն անգրագիտության վերին աստիճանի դրսևորում է․ «Զվարթնոց» օդանավակայանի քանդման առաջարկով կրկին հանդես գալը  առնվազն անբարոյականություն է և հանցագործություն ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլ ընդհանրապես միջազգային հանրության նկատմամբ, որովհետև  ինչպես  թալիբները  պայթեցրին  Բուդդայի արձանը, ինչպես իսլամիստ ահաբեկիչները հողին հավասարեցրին  ու ոչնչացրին  Սիրիայի հրաշագեղ Պալմիրա քաղաքը, այնպես էլ   այսօր նույնը պատրաստվում է անել Հայաստանի քաղավիացիան «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։

Հիշեցնենք, որ  քաղաքացիական ավիացիայի  գլխավոր վարչությունը օրերս e-draft.am կայքում քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային և Գյումրու  «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների Մաստեր Պլանի նախագիծը։

Ինչպես նշված է հիմնավորման մեջ ՝ այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ համաձայն ՀՀ  կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»  ընկերության միջև 2001թ-ի դեկտեմբերի 18-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի՝ կոնցեսիոների կողմից  Մաստեր Պլանը թարմացվելու է հինգ տարին մեկ անգամ՝ ընդգրկելով դրա մեջ երեսնամյա կառավարման ժամկետը:  Ներկայացվող Մաստեր Պլանով նախատեսվում է  կատարել շուրջ 38.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, որի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղևորահոսքի նախատեսվող աճին, բարելավել անվտանգության մակարդակը և համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին:

Նշենք նաև, որ այս նոր պլանով նախատեսվում է նստեցման հատվածի ընդլայնում, վազքուղու վերանորոգում, կառամատույցի վերանորոգում, պարագծի ինտեգրված անվտանգության համակարգ, վառելիքալցավորման կայանի արդիականացում, տեխնիկական սարքավորումների զննում  և մի շարք այլ նմանատիպ փոփոխություններ։

Անահիտ Թարխանյանի համոզմամբ՝ արդիականացման քողի ներքո քաղավիացիայի գլխավոր վարչությունը և արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որին կոնցեսիոն կառավարմամբ հանձնվել է  օդանավակայանը, նպատակ են դրել ամբողջությամբ քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը։

«Մի բան է հատվածային  վերանորոգում անելը, ինչ-որ տարածքներ մասնակի նորոգելը,  լրիվ ուրիշ բան է  ամբողջությամբ շենքը դնես քանդես ու նորից իբրև թե վերանորոգես և  ես նրանց ներկայացրած նախագիծն անգամ չեմ էլ ուզում քննարկեմ, քանզի  դա բարբարոսություն է․ ամեն անգամ գալ և քանդել կառուցածը և ինչ-որ նոր բաներ կառուցել՝ մանավանդ ըստ այն գծագրի, որը նրանք են ներկայացրել և օդանավակայանի այն շենքը, որը նրանք են կառուցել՝ դա շենք չի, այլ  տիպարային ախոռ է․ ախոռն էլ կարելի է ներսից սիրուն մարմարապատել,  ձևավորել, բայց փաստը մնում է փաստ, որ դա  ուղղակի մի հատ քառակուսի տուփ է, որը փորձում են  Հայաստանի հանրությանը ներկայացնել  իբրև մեծ նվաճում, բայց դա ընդամենը ախոռ է, որտեղ ճարտարապետական որևէ միտք,  ճարտարապետական նվաճում ազգի համար չկա, ընդ որում իբրև թե քիչ է այդ տարածքի ախոռը հիմա էլ փորձում են «Զվարթնոց»-ի հին շենքը քանդել  ու այդ ախոռը մեծացնեն- դարձնեն ի՞նչ՝ ավելի երկար ախոռ,  հա՞ , ես չեմ հասկանում դրա միտքը»,-շեշտեց ճարտարապետը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում