Անհաջող զմռսման պատճառով ինքնահրկիզվել է Թութանհամոնի աճյունը: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով բրիտանացի գիտնականներին:
Գիտնականները նման եզրակացության են հանգել՝ անցկացնելով աճյունի ռենտգեն և համակարգչային տոմոգրաֆիա: Նրանք եկել են այն եզրակացության, որ փարավոնի աճյունի մի կողմը էապես տարբերվում է մնացածից: Այն մասամբ այրվել է, երբ դեռևս գտնվել է սարկոֆագում:
Հետազոտողների կարծիքով՝ դա բացատրվում է անհաջող զմռսմամբ: Նման արդյունքի է հանգեցրել վարպետների օգտագործած ոչ ճիշտ քանակությամբ յուղը:











































