Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ապրիլի 9-ից ուժի մեջ օրենսդրական կարգավորումներին, ըստ որոնց Ազգային անվտանգության խորհրդի կազմում չեն լինելու ՀՀ նախագահն ու ԱԺ ղեկավարը:
«Անվտանգության խորհուրդն, ի տարբերություն մինչև ապրիլի 9-ը գործող խորհրդի, նախատեսում է խորհրդատվական բնույթի եզրակացություններ տալ նախագահին բազում հարցերի վերաբերյալ: Այս դեպքում անվտանգության խորհուրդը դառնում է այլ մարմին, որը որոշելու է երկրի պաշտպանության հետ կապված կարեւորագույն հարցերը, քաղաքականությունը և ի տարբերություն նախկինի այն ընդունում է որոշումներ, որոնք ունեն հետևանքներ»,-ասաց Դավիթ Հարությունյանը:








































