Monday, 13 07 2026
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը

Արտահանման 25 տոկոս աճը վկայում է արտահանման հենքով տնտեսական մոդելի արդյունավետության մասին. Եգանյան

Հայաստանում 2017թ. արձանագրված արտահանման ցուցանիշն ամենաբարձրն է վերջին 5 տարիների կտրվածքով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը: «Վերջին տարիներին մրցունակության բարելավմանն ուղղված գործընթացի արդյունքում ՀՀ տնտեսության արտահանելի հատվածի արտադրողականության աճի տեմպերի արագացման հայելային արտացոլանքը դրսևորվում է արտահանման նշանակալի աճերով։ 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 2242.9 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 451.4 մլն ԱՄՆ դոլարով կամ 25.2 տոկոսով, որը 2012 թվականից ի վեր արտահանման տարեկան ամենաբարձր ցուցանիշն է»,-պարզաբանեց պաշտոնյան:

2017 թվականին արտահանման երկնիշ աճը մեծապես ձևավորվել է «Հանքահումքային արտադրանք» և «Պատրաստի սննդի արտադրանք» ապրանքային բաժինների էական աճերով, ինչպես նաև դրական նպաստում են ունեցել «Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր» և «Մանածագործական իրեր» ապրանքային բաժինների արտահանման նշանակալի աճերը։

Արտահանման կառուցվածքում, Եգանյանի խոսքով, ավանդաբար զգալի տեսակարար կշիռ ունեցող ապրանքներից պղնձի խտանյութի, կոնյակի և ծխախոտի արտահանումը 2017 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է համապատասխանաբար 65, 36 և 16 տոկոսներով։

«Արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացման տեսանկյունից ոգևորիչ է դեռևս փոքր կշիռ ունեցող մի քանի ոլորտների արտահանման բարձր աճի տեմպերը։ Ձկան, ոչխարի մսի, խոշոր եղջերավոր անասունների, դեղամիջոցի, գինու, շոկոլադի և ծաղիկների արտահանումը 2017 թվականին կազմել է 91.5 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով նախորդ տարվա նկատմամբ 42.1 մլն ԱՄՆ դոլարով կամ 85.2 տոկոսով։ Այս դրական միտման կայուն պահպանման պարագայում վերոգրյալ ապրանքները կդառնան ընդհանուր արտահանման աճը պայմանավորող հիմնական և որոշիչ ապրանքներից»,-նկատեց վարչության պետը:

Արտահանման ավելի քան 25 տոկոս աճը վկայում է արտահանման հենքով տնտեսական մոդելի արդյունավետության մասին, որի պայմաններում ձևավորվել է արդյունաբերական արտադրանքի ծավալի 12.6 տոկոս աճը և տնտեսական ակտիվության 7.7 տոկոս ցուցանիշը։ Բացի այդ, արտահանման երկնիշ աճի պայմաններում շուրջ 20 տոկոսով աճել է մշակող արդյունաբերությունում աշխատանքի արտադրողականությունը, ինչպես նաև մոտ 2.1 տոկոսային կետով ավելացել է մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալում արտահանման մասնաբաժինը՝ դիտարկվող ժամանակահատվածում կազմելով շուրջ 44.9 տոկոս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում