Monday, 20 07 2026
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ

Ռուսական ռազմակայանը մեծ խաղում. Հայաստանը պետք է լինի պատրաստ

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2017 թվականի գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսում լրագրողների հարցին ի պատասխան անդրադառնալով Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարմանը՝ գործնականում անարձագանք է թողել բուն խնդիրը: Նալբանդյանն ասել է, թե միշտ էլ բարձրաձայնել են՝ թե՛ ինքը, թե՛ Սերժ Սարգսյանը, և մեկ անգամ ևս ասելու անհրաժեշտություն չկա:

Նալբանդյանի արձագանքն այդ մասով չէ, որ հետաքրքիր է ու արժանի դիտարկման: Հայաստանի այդ դիրքորոշման և որոշակի անօգնականության մասով կարծես թե շատ է ասվել ու դեռևս կխոսվի: Տվյալ դեպքում, արտաքին գործերի նախարարը հարցի համատեքստում շոշափել է մեկ այլ թեմա, որը նաև ակտուալացել էր Սիրիայում ծավալվող թուրքական ռազմական գործողության ֆոնին: Այդ գործողությունը Հայաստանում առաջացրեց որոշակի հանրային քննարկումներ ռուսական ռազմակայանի, թուրքական վտանգի, այդ վտանգի դեմ ռազմակայանին այլընտրանք չունենալու մասին:

Սիրիայում թուրքական ռազմական օպերացիան՝ Աֆրինում քրդերի դեմ, Հայաստանում տվեց թուրքական հնարավոր ագրեսիայի վտանգի մասին նոր խոսակցությունների տեղիք, որի հեղինակները, իհարկե, ոչ առանց հիմքի մատնացույց էին անում թուրքական քաղաքականությունն ու նշում, որ չկա որևէ երաշխիք, որ անգամ իր ՆԱՏՕ դաշնակից ԱՄՆ-ին չենթարկված և քրդերի դեմ գործողություն իրականացնող Թուրքիան առավել ևս կարող է կանգ չառնել Հայաստանի նկատմամբ ագրեսիվ տրամադրության դեպքում: Միարժեք պնդել, թե իրավիճակները նույնն են, ու հետևաբար միարժեք նույնականացնել վտանգը անկասկած կլինի որոշակի չափազանցություն, սակայն միարժեք վիճարկել այն, անկասկած անխոհեմություն է: Բայց նույնքան անհամարժեք է միարժեք պնդել, որ ռուսական ռազմակայանը անվտանգության երաշխիք է Թուրքիայի որևէ ագրեսիայի պարագայում:

Բանն այն է, որ Աֆրինում էլ կար ռուսական ռազմական ներկայություն, բայց թուրքերի մուտքից առաջ ռուսները դուրս եկան՝ կարծես թե բացելով նրանց ճանապարհը: Դարձյալ Հայաստանի և Սիրիայի հյուսիսի հանգամանքները սկզբունքորեն տարբեր են, սակայն եթե մենք դրա վրա դիտարկում ենք վտանգը, ապա կարող ենք դիտարկել նաև ռուսների պահվածքը՝ հատկապես ունենալով արդեն մեզ վրա զգացած պատմական փորձը:

Նալբանդյանը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմակայան և դրա մասին պայմանագրով 2010 թվականին ստանձնել է Հայաստանի զինուժի հետ մեկտեղ Հայաստանի անվտանգության ապահովմանը մասնակցելու պարտավորություն: Այսինքն՝ Նալբանդյանը հղում է անում ռուսական ռազմակայանին, իհարկե՝ ադրբեջանական վտանգի մասով, բայց աստեղ արդեն սկզբունքային տարբերությունը շատ ավելի քիչ է: Մինչդեռ, եթե Ռուսաստանը չի կատարում Հայաստանի առաջ դաշնակցային մի պարտավորություն, թեկուզ բարոյական՝ և սպառազինություն է մատակարարում Հայաստանին պատերազմով ու ոչնչացումով սպառնացող պետության, ապա կա՞ արդյոք կասկած, որ Ռուսաստանը բարոյապես ամենևին կաշկանդված չէ նաև ռազմակայանի պայմանագրային պարտավորությունը չկատարելու դեպքի համար, եթե այն իր համար չգտնի նպատակահարմար: Եվ այդ դեպքում Հայաստանն ի՞նչ պետք է անի, բացի ընդամենը Ռուսաստանի պահվածքն ի գիտություն ընդունելը, ինչպես Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու դեպքում: Այդպիսով, ակնհայտ է, որ ռուսական ռազմակայանին արվող անվտանգային հղումները թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի դեպքում չեն կարող լինել միարժեք և լիարժեք, որովհետև մեծ հարց է անվտանգության մասին Հայաստանի և Ռուսաստանի պատկերացումների ընդհանրությունը: Մյուս կողմից՝ այստեղ, իհարկե, կա մի շատ նուրբ հարց: Ինչքան էլ բոլորի համար թերևս պարզ է ռազմակայանի հուսալիության խնդիրը, այդուհանդերձ նույնքան հստակ է, որ Հայաստանը ներկայումս ի զորու չէ դնել ռազմակայանը դուրս բերելու հարց և այդ դեպքում գուցե խնդիրներ կունենա ավելի շուտ և ավելի շատ: Դուր գա դա մեզ, թե ոչ, պետք է ընդունել, որ դա է իրականությունը, և այստեղ էլ համեմատությունն անտեղի է Վրաստանի օրինակի հետ, երբ այդ երկրից դուրս բերվեցին ռուսական ռազմակայանները:

Ի վերջո, մեր դեպքում կա, անշուշտ, կասկած, որ ռուսական ռազմակայանը կարող է ճիշտ պահին և ճիշտ տեղում չաշխատել կամ ճիշտ մասշտաբով չաշխատել, ուշանալ, ծուլանալ և այլն, բայց մյուս կողմից նաև կա խնդիր՝ մեր ուժերի և ռեսուրսների բավարարության ու համաչափության խնդիրը, և այստեղ, իհարկե, մենք չունենք կասկածով կամ ռիսկով հանդերձ, ռազմակայանի թեկուզ տեսական, թեկուզ քիչ հավանական ռեսուրսի հնարավորությունից հրաժարվելու ճոխության իրավունք: Հետևաբար այստեղ, անշուշտ, հապճեպ քայլերը կարող են աշխատել միայն Հայաստանի դեմ: Դա նշանակում է, որ խնդիրը պետք է տեղափոխել այլ դաշտ, ինչն էլ իր հերթին նշանակում է ակտիվ աշխատանք թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական այլընտրանքների և ընդհանրապես նոր հնարավորությունների և նախաձեռնությունների ձևավորման դաշտ: Այս դաշտում սկսվել է մեծ խաղ և Հայաստանն այստեղ ամենևին չունի մասնակցային հեռանկար, և ավելին՝ ակամա մասնակցությունը կարող է պարզապես խոչընդոտ դիտվել երկու կողմից:
Միացյալ Նահանգների Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ցանկը՝ Պուտինի շրջապատից: Օղակը սեղմվում է, ինչ ստատուս քվոյի կարող է հանգեցնել այս դիմակայությունը պարզ չէ, սակայն հստակ է, որ այն իր մասշտաբով անխուսափելիորեն ընդգրկելու է Հարավային Կովկասը: Ըստ այդմ՝ Հայաստանին անհրաժեշտ է պարզապես լինել առավելագույնս պատրաստ, այդ թվում՝ ռուսական ռազմակայանի շուրջ տրանսֆորմացիաների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում