Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Սոցիալական մեդիային առհասարակ պետք է մոտիկ չգալ. ԵԽԽՎ պատվիրակների առաջարկը անհեռանկարային է

«Եվրոպայի խորհրդում նոր նախաձեռնությամբ հանդես գալը այնքան էլ հեղինակավոր թեմա չէ։ Ինտերնետը այնքան արագ է զարգանում, տարածվում, որ շատ արագ շրջանցում է բոլոր տեսակի կարգավորումները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում քննարկվող էլեկտրոնային լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում առկա ապատեղեկատվության համար պատասխանատվության միջոցներ նախատեսելու հարցին։

Նշենք, որ նախօրեին ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով իրազեկել էր սոցիալական մեդիայում ապատեղեկատվություն տարածելու համար պատասխանատվություն սահմանելու առաջարկի մասին, որն արվել է ԵԽԽՎ պատվիրակների կողմից։

Արփինե Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել էր նախաձեռնության բովանդակությունը։

«1. Սոցիալական լրատվամիջոցները քաղաքական բանավեճի համար կարևորագույն հարթակներից են և հասարակական կարծիքի ձևավորման գործում դարձել են շատ ազդեցիկ: Այդ պատճառով ծայրահեղ մտահոգիչ է այն փաստը, որ սոցիալական մեդիայով տարածվում է ապատեղեկատվություն և օգտագործվում որպես մանիպուլյացիայի գործիք, մինչդեռ այս ոլորտում վերահսկողությունն ու կարգավորումները կամ անտեսվում են, կամ գոյություն չունեն:

2. Այս իրավիճակը սպառնալիք է ոչ միայն ժողովրդավարական հասարակություններում քաղաքական գործընթացներին, այլև խոչընդոտ հասարակության պատշաճ և հավասարակշռված կերպով տեղեկացված լինելուն:

Որպես լուծում հեղինակն առաջարկում է, որ խորհրդարանական վեհաժողովն ուսումնասիրի՝

– ինչպես են օգտագործվում սոցիալական լրատվամիջոցները՝ յուրացնելով խոսքի ազատության հիմնարար սկզբունքը,

– ինչպես հակազդել սոցիալական մեդիայի միջոցով տարածվող ապատեղեկատվությանը, այդ թվում՝ որոնման համակարգեր /որոնման համակարգերի ալգորիթմներ/ ստեղծելու միջոցով:

Որպես արդյունք առաջարկվում է, որ ԵԽ-ն իր տարբեր ձևաչափերով անդամ պետություններին պարտավորեցնի նախատեսել՝

– սոցիալական մեդիայի օգտագործման սահմանափակող կանոններ, որոնք կկանխարգելեն և կչեզոքացնեն ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները.

– համաձայնեցված կանոնները խախտելու համար խիստ պատժամիջոցներ»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը:

Արա Ղազարյանի խոսքերով՝ երբ խոսք է գնում սոցիալական մեդիայի մասին, լավագույն տարբերակը՝ ամեն ինչ ինքնակարգավորմանը թողնելն է, եթե, իհարկե, բացառված է հանցակազմը, քրեական իրավունքը։ «Ինտերնետի և լրատվամիջոցների մասով ԵԽԽՎ նախարարների կոմիտեն մի քանի կարգավորումներ ունի, որոնց բոլորի դեպքում էլ կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ ինտերնետ տարածքում պետք է մարդու իրավունքները մաքսիմալիզացվեն։ Արփինե Հովհաննիսյանը հիմա հակառակն է առաջարկում։ Ինտերնետը կարգավորելը շատ անհեռանկարային գործ է։ Անմիջապես կարելի է կարգավորումը շրջանցելու եղանակ գտնել։ Դրա համար կրկնում եմ՝ քանի դեռ չկա հանցագործություն, կիբերհանցագործություն, ատելության խոսք, ցեղասպանության հերքում, ամեն ինչ թողնվում է ինքնակարգավորման»,- ասաց Ղազարյանը։

Ինչ վերաբերում է սոցիալական մեդիայի մասով կարգավորումներ մշակելուն, ապա Ղազարյանը նշեց, որ սոցիալական մեդիային առհասարակ պետք է մոտիկ չգալ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում