Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Թուրքիան հզոր պետություն է, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի հետ պետք է խոսել նախապայմաններով․ Սերժ Սարգսյան

Հայաստանի կողմից մոտ ժամանակներս՝ մինչև գարուն առ ոչինչ են հայտարարվելու Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Այս մասին պատասխանելով ԵԽԽՎ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Յըլդըրըմ Թուղրուլ Թուրքեշի հարցին՝ հայտարարեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք լավ չենք հասկանում որևէ քայլ կատարելու թուրքական կողմի պահանջը: 2008 թվականին իմ ընտրվելուց հետո ես նախաձեռնեցի հայ-թուրքական բանակցությունների հրապարակայնացում, և արդյունքում հանդիպումներ տեղի ունեցան Թուրքիայի նախագահի և իմ միջև: Բանակցություններն ինտենսիվ շարունակվեցին, և մենք Շվեյցարիայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների ԱԳ նախարարների մասնակցությամբ ստորագրեցինք 2 փաստաթուղթ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին:

Մինչ բանակցություններ սկսելը և հենց բանակցությունների արդյունք հանդիսացող այդ փաստաթղթերում շատ հստակ ամրագրված է, որ այդ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Բայց ցավոք սրտի, արձանագրությունները ստորագրելուց հետո թուրքական կողմը մշտապես փորձում է նախապայմաններ առաջադրել, և մինչ օրս այդ փորձերը շարունակվում են»,- ասաց ՀՀ Նախագահը:

Նա ընդգծեց՝ միջազգային պրակտիկայում այդպիսի օրինակի չենք հանդիպել. բոլոր պայմանները բանակցվում են մինչև փաստաթուղթ ստորագրելը: «Փաստաթուղթ ստորագրելուց հետո տարրական բարոյականությունը պահանջում է կատարել այդ փաստաթղթի պահանջները: Մենք հիմա` արդեն 9 տարի անց, նորից լսում ենք թուրքական կողմից ինչ-որ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն: Արդյոք երկրների միջև հարաբերություններ հաստատելը պետք է ուղեկցվի ինչ-որ ժեստերով, ինչ-որ զիջումներով: Փաստաթղթում շատ հստակ ամրագրված է՝ հաստատել հարաբերություններ, այնուհետև անդրադառնալ 2 երկրների միջև եղած բոլոր կնճռոտ հարցերին: Իսկ թուրքական կողմը նախապայմաններ է առաջադրում: Մենք երբեք որևէ նախապայման չենք կարող ընդունել»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծեց՝ այո, Թուրքիան հզոր պետություն է, Թուրքիան հսկայական ներուժ ունի և Հայաստանի ներուժը չի կարելի համեմատել Թուրքիայի հետ, սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան ուժի դիրքերից պետք է խոսի Հայաստանի հետ կամ նախապայմաններ առաջադրի: «Եթե այդպես լինի, ապա Թուրքիայից շատ ավելի հզոր երկրներ կան բնակչության և տնտեսության առումներով, և այդ հզոր երկրներն էլ Թուրքիայի հետ պետք է խոսեն ուժի դիրքերից կամ նախապայմանների լեզվով: Կարծում եմ, որ թուրքական իշխանություններն ու թուրք ժողովուրդն այդպիսի մոտեցում երբեք չեն ընդունի: Այդպես էլ մենք չենք ընդունում այդպիսի մոտեցումները:

Ուղղակի շատ ցավալի կլինի անկախ նրանից, որ այդ արձանագրությունները Հայաստանի կողմից մոտ ժամանակներս՝ մինչև գարուն առ ոչինչ են հայտարարվելու, քանի որ անիմաստ են դրանք, կարծում եմ ճիշտ կլինի, որ թուրքական կողմը տարածաշրջանում այս փխրուն կայունությունը պահպանելու համար հրաժարվի իր կողմնակալ դիրքորոշումից և միանշանակ Ադրբեջանին սատարելու քաղաքականությունից»,- ասաց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ 2016 թվականին ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիան աշխարհի միակ պետություններ էր, որ սատարեց այդ ռազմական գործողությունները: Նախագահի և վարչապետի մակարդակով 4 օրում 5 հայտարարություն ընդունվեց ի պաշտպանություն Ադրբեջանի: «Այսպիսի պարագաներում ի՞նչ քայլեր կարող ենք մենք ձեռնարկել: Դա մեր ժողովրդի համար վիրավորական կլինի՝ հարաբերություններ հաստատելու համար գնալ միակողմանի զիջումների»,-եզրափակեց ՀՀ Նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում